▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Բեգլարյանը հրապարակել է ադրբեջանցիների կողմից սպանված հաշմանդամություն ունեցող տղայի նկարը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter–ի իր էջում/ դիտել այս հղումով/ Հադրութում ադրբեջանցիների կողմից սպանված հաշմանդամություն ունեցող տղայի լուսանկարն է հրապարակել։

«Հոկտեմբերի 10-ին Հադրութ ներխուժման ժամանակ ադրբեջանական դիվերսիոն խումբը սպանել է առնվազն 4 խաղաղ բնակչի, որոնցից մեկը հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանն էր: Տեսեք, նրանք կրակել են նույնիսկ տղայի բաց ափի մեջ, որը ենթադրաբար բարձրացրել էր, որպեսզի ցույց տար, որ նա անզեն է իր տանը»,–լուսանկարներին կից գրել է Բեգլարյանը։

Ի դեպ, տղայի մորը նույնպես սպանել են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին