▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 52-ամյա դպրոցի տնօրենը տղայի գերեզմանին ինքնասպանության փորձ է կատարել

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 13-ին Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի կողմից ինքնասպանության փորձ կատարելու փաստով:

http://asekose.am/filemanager/uploads/gerezmanner_Taxavrd.jpg

Այդ մասին գրում է SHAMSHYAN.com-ը:

 Այդ օրը՝  ժամը 11:40 –ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ  «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվի էսենցիայով» ախտորոշմամբ  իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ տեղափոխվածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 52-ամյա կին է:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում,  նա իրենց գյուղում՝ իր որդու գերեզմանին, ինքնասպանություն գործելու նպատակով խմել է քացախաթթվի էսենցիա:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ կինը աշխատում է  Արարատի մարզի դպրոցներից մեկում՝ որպես տնօրեն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին