▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա երիտասարդը հայտնել է, որ տղամարդը իրեն հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Սերոբ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Նոր Խարբերդի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Հ.-ի հաղորդման փաստով։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջինս երեկ՝ փետրվարի 25-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ գիշերը, ժամը 04։00-ի սահմաններում Կիևյան փողոցի շենքերից մեկի դալանում անհայտ անձը Lexus 250 մակնիշի 500 ՍՍ 55 համարանիշի ավտոմեքենայի սրահում քաշքշել և իրեն հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իր հետ։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզել են, որ Lexus-ը վարել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 32-ամյա Հակոբ Հ.-ն, ով նույն օրը ներկայացել է Ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ Արթուր Հ.-ի ասածները հերյուրանքներ են, ինքը նշված ժամանակահատվածում գտնվել է տանը։

Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում հետաքննությունը շարունակվում է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ը հաշվառված է «Ջերմուկ Նոր Կյանք» առողջարան ՍՊԸ-ի հաշվեկշռում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին