▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. 24-ամյա աղջիկը հայտնել է, որ ոմն Գրիգը տարբեր վայրերում բռնաբարել է իրեն

Shamshyan.com-ը գրում է. Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևան քաղաքի բնակչուհի, 24-ամյա Թերեզա Դ.-ի դիմումի կապակցությամբ: Վերջինս Ոստիկանությանը հայտնել է, որ հոկտեմբերի 22-ին, ժամը 19:00-ի սահմաններում ինքը Մաշտոցի պողոտայում նստել է արծաթագույն տաքսի ավտոմեքենա, որի համարանիշը չի հիշում և վարորդը, ով ներկայացել է Գրիգ անունով, իրեն տարել է անհայտ ուղղությամբ և իր նկատմամբ կատարել անառակաբարո գործողություններ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների հետ զրույցից հետո Թերեզա Դ.-ն հայտնել է նաև, որ Գրիգը իրեն նախ տարել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի հարակից ամայի դաշտ, որտեղ իր կամքին հակառակ, սպառնալիքով սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ, այնուհետև տարել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող մի տուն, որտեղ նույնպես իր կամքին հակառակ՝ բռնություն գործադրելով, սեռական հարաբերություն է ունեցել: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին