▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երեւանում. քաղաքացին բենզինը լցրել է իր ավտոմեքենայի վրա եւ փորձել հրկիզել այն

Օգոստոսի 3-ին, ժամը 16:17-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ «Ford» խանութ-սրահի մոտակայքում, քաղաքացին բենզին է լցրել իր ավտոմեքենայի վրա և սպառնում է հրկիզել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կատարել են ավտոմեքենայի և ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Պարզվել է, որ Մոսկվիչ մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Ա. Ո.-ը ցանկացել է հրկիզել իր ավտոմեքենան. վերջինս տեղափոխվել է Ավանի ՈԲ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին