▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք. «Նաիրիտ» գործարանում հայտնաբերվել է տղամարդու դի. նա որոնվում էր ոստիկանության կողմից

shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից, որ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշատի խճուղի 5/1 հասցեում «Նաիրիտ 2» գործարանի տարածքում տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 86-ամյա Սերյոժա Սիմոնյանն էր: Դատաբժշյկի նախնական եզրակացության համաձայն՝ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ս. Սիմոնյանը այս տարվա հոկտեմբերի 7-ից որպես անհայտ կորած որոնվում էր Ոստիկանության Շենքավիթի բաժի կողմից:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին