Սյունիքում երեկ՝ օգոստոսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 21։20-ի սահմաններում Գորիս քաղաքում ապրող մի տղամարդ նռնակով զինված մտել է ոստիկանության Գորիսի բաժին ու սպառնացել, որ բոլորին կպայթեցնի։

Ոստիկաններին հաջողվել է ձեռքից խլել մարտական նռնակն ու վնասազերծել նրան։
Քաղաքացուն տեղափոխել են նյարդահոգեբուժական դիսպանսեր։
Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։
Իրավապահները պարզում են, թե ինչ պատճառներով է տղամարդը նման ծայրահեղ քայլի դիմել։


