▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. 54-ամյա «Ձախորդ Փանոսը» ձուկ բռնելուց հետո իր ավտոմեքենան հայտնաբերել է գետում

shamshyan.com-ը գրում է.Այսօր՝ օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանքի ճանապարհին ավտոմեքենան ընկել է գետը, և կան կասկածներ, որ ներսում քաղաքացի կամ քաղաքացիներ կան:Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111-րդ կմ հատվածում 54-ամյա Մելիք Թումանյանը իր ВАЗ 21 015 մակնիշի 26 LS 533 համարանիշի ավտոմեքենան կայանել է նշված հատվածում և իջել է ձուկ բռնելու, այնուհետև վերադարձել է և հայտնաբերել, որ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մետ 5 մետր առաջ ընթանալով` հայտնվել գետում: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին