▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ եւ ռազմական դրության ժամանակ հեռուստաուղերձով հանդես է գալու ոչ թե նախագահը, այլ վարչապետը

ԱԺ-ում «Հեռուստաընկերության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ըստ նախագծի` նոր Սահմանադրությամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին նշանակում է ոչ թե ինչպես նախկինում ՀՀ նախագահը, այլ ՀՀ վարչապետը այն շրջանից, որ ՀՌԱՀ կողմից հաստատված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում:Բացի այդ՝ «Երկրում արտակարգ եւ ռազմական դրության ժամանակ բոլոր հեռուստաընկերություններով ոչ թե ՀՀ նախագահը, այլ ՀՀ վարչապետն է ուղերձով հանդես գալու, քանի որ նոր Սահմանադրությամբ է այդպես սահմանվել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին