▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Վանեցյանը փորձում է իր վրա վերցնել այլ մարմնի ֆունկցիաներ. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանն  ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է ԱԱԾ–ին և Արթուր Վանեցյանին:

«Երբ ԱԱԾ–ն հերքման պահանջ է ուղարկում «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին Վանեցյանի մասին ֆեյսբուքում գրառման համար, մենք հստակ տեսնում ենք թե՛ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի խախտում, թե՛ վարչական ռեսուրսի չարաշահում»,-ասել է Դանիել Իոաննիսյանը։

 

 

«Եթե գանք այն եզրահանգման, որ այնտեղ կա հանցակազմ, մենք Հատուկ քննչական ծառայությանը կխնդրենք գործ հարուցել ԱԱԾ այդ աշխատակիցների, եւ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանի դեմ, բայց դա դեռեւս իրավաբանների քննարկման հարց է»,– ասել է Իոաննիսյանը։

Նա անդրադարձավ նաեւ Վանեցյանի դիտարկմանը, թե արհեստական աղմուկ է բարձրացվել ԱԱԾ–ի մասին՝ ասելով, որ արհեստական ասված աղմուկը շատ արհեստական է։

 

 

 

 

 

 

 

 

 

«Երեւի մենք ենք՝ ԱԱԾ–ին քննադատողներս, որ Ռուսաստանի սանկցիոն ցուցակում հայտնված պատգամավորին փորձել ենք չթողնել մուտք գործել Հայաստան։ Երեւի մենք դա հորինել ենք, որ արհեստական աղմուկ ստեղծենք։ ԱԱԾ–ի նախորդ գիշերը արածից մինչեւ հիմա Արտաքին գործերի նախարարությունը ջուրը բերանը լցրած չգիտի ինչ անի, որովհետև չգիտի՝ ոնց արձագանքի մի իրավիճակի, որտեղ հստակ Հայաստանի պետականությունը խայտառակված է։ Մեդվեդեւի հրամանները Հայաստանու՞մ էլ է պարտադիր արդեն, ԱԱԾ–ն Մեդվեդեւի հրամաննե՞րն է իրականացնո՞ւմ»,– նշել է Իոաննիսյանը։

 

 

 

 

 

 

 

 

Կոռուպցիոն բացահայտումներին անդրադառնալով , Իոաննիսյանը ասել է, որ դրանք ոչ թե ԱԱԾ–ի,  այլ ՀՔԾ–ի պարտականություններն են։

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին