▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասել են, որ եղբորորդիս իր վրա վերցնի դանակահարությունը Օսիպյան

Եթե ես ազդեցություն ունենայի 2014-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության] գործի վրա, ի սկզբանե կազդեի, որ այդ գործը չվերաբացվեր»: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ արձագանքելով այն պնդումներին, թե ինքն ազդեցություն ունի իր եղբորորդու մասնակցությամբ դանակահարության գործի վրա։

 

 

«Հո ասելով չի, գողն է գոռում՝ բռնի գողին։ Ես վստահ եմ, որ իմ եղբոր տղան չի, ուղղակի վստահ եմ, դա կապացուցի նախաքննական մարմինը», - ասաց Օսիպյանը՝ շարունակելով. «Ի սկզբանե ասել են, որ Սեդրակը վերցնի իր վրա, քանի որ, ասել են՝ «Սեդրակ, քո հորեղբայրը բարձրաստիճան պաշտոնյա է, ինքը քեզ կօգնի», և Սեդրակը պատրաստ է առերեսման ժամանակ ապացուցել։ Խնդրում եմ էդ գործին էլ ինձ չկապել, ես դրա հետ կապ չունեմ, ես զբաղված եմ իմ գործերով, ունեմ պատասխանատու պաշտոն, թույլ տվեք ես աշխատեմ իմ գործառույթների սահմաններում»։

 

 

Հիշեցնենք, որ 5 տարի առաջ, Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանություն հետևանքով դանակահարված Վանուշ Ալեքսանյանը զրկվել էր փայծաղից: Դեպքից հետո, Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այդ տարիներին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է գործարքի գնալ և իր որդու (ով ներկա է եղել վիճաբանությանը) ուսերին բարդել դանակահարությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին