▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշնան ամենաօգտակար մթերքները

Դդում

Լավ յուրացվում է մարդու օրգանիզմի կողմից և բացառում է ստամոքսի ու աղիների հետ կապված խնդիրները: Պարունակում է շատ ջուր և քիչ բուսական բջջանյութ: Հարուստ է բազմաթիվ վիտամիններով:

Բազուկ

Պահպանում է օգտակար հատկություններն ամեն տեսքով` հում կամ եփած: Պարունակում է կալիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ցինկ, վիտամիններ С, В1, В5, В6, РР, Е, ֆոլաթթու և շատ այլ օգտակար նյութեր: Բարելավում է արյուն արտադրող ֆունկցիան:

Կաղամբ

Բջջանյութի հիանալի աղբյուր է, պարունակում է А, D և К վիտամիններ: Օգտակար է նաև եփած վիճակում:

Թուզ

Կալիումի պարունակությամբ զիջում է միայն ընկույզին: Այն կարելի է օգտագործել որպես քրտնաբեր, ջերմությունը իջեցնող և հակաբորբոքիչ միջոց:

Վրեժ Հովսեփյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին