«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել փաստաթուղթ կեղծելու միջոցով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ:
Այս մասին գրում է «Հետք»-ը՝ նշելով, որ իրենց հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից: Վահագն Արսենյանը, սակայն, գործում որպես մեղադրյալ ներգրավված չէ:
Հիշեցնենք, որ «Հետք»-ն իր հրապարակումներից մեկում գրել էր, որ Արսենյանի եկու որդիներն էլ ազատվել են զինվորական ծառայությունից: Ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով, իսկ կրտսեր որդին՝ Վահագն Արսենյանը՝ առողջական հիմքով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում