▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտյանը թուրքական «ՎիզաՄետրիկ»-ի հարցով դիմել է կառավարություն

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ դիմել է Հայաստանի կառավարությանը՝ ԵՄ մի շարք երկրների համար Շենգենյան վիզա ստանալու գործընթացը թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությանը վերապահելու որոշման վերաբերյալ պարզաբանում ստանալու համար։

«Արձագանքելով մեր բազմաթիվ քաղաքացիների անհանգստությանը, կապված ԵՄ մի շարք երկրների մուտքի արտոնագրի համար թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հետ, տեղեկացնում եմ, որ այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից գրավոր հարցադրումներով դիմել եմ ՀՀ կառավարությանը։ Ընթացքի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Աշոտյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին