▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշոտյանի կալանավորումը հերթական անհեթեթությունն է». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Այսօր Հակակոռուպցիոն դատարանը Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

«Արմեն Աշոտյանի կալանավորումը հերթական անհեթեթությունն է։ Չեմ կարծում, թե այնտեղ լուրջ պատճառաբանություն ու պատճառ կա, պարզ է, որ այդ մարդը քրեական հանցագործ չէ, ինչի՞ մասին է խոսքը։ Այս ամենն իշխանությունն այնքան անթաքույց է իրականացնում, որ ի՞նչ ասես»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին