▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ատչոտ ես պահանջո՞ւմ, ասա որտե՞ղ». Ազատամարտիկների արձագանքը՝ Ռուբեն Գևորգյանի հայտարարությանը

Երկրապահ կամավորական միության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մեջբերված են ազատամարտիկներ Սեյրան Ծատուրյանի, Ռուդիկ Դավթյանի և Հայրապետ Կարապետյանի խոսքերը՝ ուղղված ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանին՝ ի պատասխան վերջինիս՝ Մանվել Գրիգորյանի հասցեին արված հայտարարության:

 ԵԿՄ հայտարարության մեջ ասված է.

«Ազատամարտիկներն արձագանքում են «Ծաղիկ Ռուբոյի» հայտարարությանը


Սեյրան Ծատուրյան՝ ԵԿՄ վարչության անդամ

 

-Այ դավաճան, ա՛յ նաիրիհունյան, ա՛յ թուրքի Ծաղիկ Ռուբո: Բա դու չես ամաչո՞ւմ: Պոռոտախոսում ես, թե դու ես Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին ԵԿՄ ղեկավար դարձրել: Ա՛յ տղա, մինչ այդ դու գեներալի հետ ծանոթ եղե՞լ ես, գեներալը քեզ գոնե բարև տվե՞լ է, որ հիմա մեծ-մեծ խոսում ես: Մանվել Գրիգորյանին ամբողջ Երկրապահը և Վազգեն Սարգսյանի ընտանիքն են խնդրել ստանձնել ԵԿՄ առաջնորդի ղեկը: Եվ հիմա էլ զորավարն արժանիորեն շարունակում է սպարապետի գործը: Ո՛չ դու, ո՛չ քո դոդ ու չգիտեմ ինչ տերերը չեն կարող ստվերել այն համազգային գործունեությունը, որ ծավալել է զորավար Մանվել Գրիգորյանը:


Ռուդիկ Դավթյան՝ ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ

 

-Էս Ծաղիկ Ռուբոն գալիս, տռաֆարետների տակ կանգնում-նկարվում է՝ սկի գյուղերի անուններն էլ չգիտի, այդպես փորձում է ազգին խաբել, թե ինքը կռվա՞ծ է կամ, թե իբր դիրքերում է լինո՞ւմ: Ա՛յ Ծաղիկ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի անցած ուղին ամբողջ հայ ազգն է գնահատում, իսկ դու նաիրիհունանյանների բանակն ես համալրել, դու և տերերդ թուրքին եք ծառայում:


Հայրապետ Կարապետյան՝ Սարիկ՝ ԵԿՄ վարչության անդամ

 

-Այ դավաճան, «Ծաղիկ Ռուբո», քեզ ամբողջ Հայաստանը գիտի որպես ֆուֆլոյի: Ատչոտ ես պահանջո՞ւմ: Ասա որտե՞ղ: Կնգա տռուսիկ ես հագել, դոդանման երևույթների ֆինանսավորմամբ բերանդ ափռ-ցփռ բացում ես: Իսկ թե մաշտոցյան այբուբենի հետևից ես ընկել՝ հասկացի՝ գեներալ Մանվել Գրիգորյանի համար չկա ես, դու, նա, կա միասնական հայություն, կա միասնական մունք: Եվ պատժելու ենք բոլոր նրանց, ովքեր դեմ են հայ ազգի միասնականությանը»:

 

Հիշեցնենք, որ ԵԱՄ նախագահ, ՀՀԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյան այսօր դիմել էր ԵԿՄ նախագահ Մանվել Գևորգյանին:  

Կարդացեք. Խնդամ վրեդ, «աչոտ» ես տալու... Ռուբեն Գեւորգյանը՝ Մանվել Գրիգորյանին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին