▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աթոռակռիվ անում են իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը. Արթուր Վանեցյան

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասել է․

«Մեզ մեղադրում են աթոռակռվի մեջ, մենք աթոռակռիվ չենք անում, աթոռակռիվ անում են իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը»։

Ինչ վերաբերում է քաղաքացիական հնարավոր բախումներին, Վանեցյանի խոսքով՝ այդպիսի բախումներ հրահրելու կոչով մինչ օրս հանդես է եկել բացառապես Նիկոլ Փաշինյանը․

«Մենք մեր ակցիաները շարունակելու ենք մինչև վերջ և հասնելու ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Կա մեկ նպատակ՝ երկիրը փրկել պարտված Նիկոլ Փաշինյանից և հաղթահարել այն դժվարությունները, որոնք կան մեր երկրում: Բոլոր միջոցներն, առանց խտրականության, պետք է օգտագործվեն՝ Փաշինյանին պաշտոնից հեռացնելու համար, ու մենք բոլոր միջոցները համադրելու ենք՝ և՛ դրսի ճնշում, և՛ քաղաքական ուժերի, առավել ևս խորհրդարանական ուժերի հետ աշխատանք»,- նշել է Արթուր Վանեցյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին