▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավարտվել է պաշտոնատար անձին կաշառք տալու վերաբերյալ քրգործի նախաքննությունը

Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, նրան կաշառք տալու,պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիք կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Մամիկոնյանն իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք է տվել նույն հիմնարկի օպերատիվ բաժնի պաշտոնատար անձին:

Այսպես, 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Մամիկոնյանը նույն հիմնարկի օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Պետրոսյանին խնդրել է իր համար քրեակատարողական հիմնարկ ներկրել արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսներ: ՔԿՀ-ի աշխատակիցն էլ, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ընդառաջել է դատապարտյալի խնդրանքին և հիշյալ ապօրինի գործողությունը կատարելու համար նրանից կաշառք պահանջել:

«Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակցի հետ կաշառքի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Ա. Մամիկոնյանը ԱՄՆ-ում բնակվող իր հորը խնդրել է բանկային փոխանցման եղանակով Կ. Պետրոսյանի մատնանշած անձի անվամբ ուղարկել 121.177 ՀՀ դրամին համարժեք 250 ԱՄՆ դոլար: Արդյունքում, որպես կաշառք ստացած գումարի դիմաց ՔԿՀ-ի աշխատակիցը ձեռք է բերել և Ա. Մամիկոնյանին փոխանցել երկու բջջային հեռախոս: Դատապարտյալն էլ, իր հերթին, նշված հեռախոսները վաճառել է ՔԿՀ-ում պատիժ կրող այլ անձանց:

Բացի այդ, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՔԿՀ-ի աշխատակիցը նաև պաշտոնեական կեղծիք է կատարել: Մասնավորապես, տեղեկանալով, որ դատապարտյալ Ա. Մամիկոնյանի մոտ խուզարկությամբ բջջային հեռախոս է հայտնաբերվել, Կ. Պետրոսյանը վերջինիս հետ մտերիմ հարաբերությունները չվատթարացնելու անձնական դրդումներով կեղծ տեղեկանք է կազմել, թե հիշյալ հեռախոսը հանձնել է Ա. Մամիկոնյանի հարազատներին, մինչդեռ իրականում ետ է վերադարձրել նրան:

Այսպիսով, պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար «Արմավիր» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատակից Կարեն Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ  քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 311-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ կաշառք տալու համար դատապարտյալ ԱրմենՄամիկոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի մասով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է

 անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության 

օրենսգրքովսահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին