▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակում Երևանում. 2 ճիվաղ էլեկտրահարել են 84–ամյա տուժածին, ծեծի ենթարկել ու գումար հափշտակել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակման հատկանիշներով նախաքննություն է սկսվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 23-ին, Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 7-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ 84-ամյա Յուրա Կ.-ի վրա են հարձակվել իրեն անծանոթ 2 ճիվաղ և տան մուտքի մոտ տուժողի կյանքի առողջության համար բռնություն գործադրելով՝ էլեկտրահարող սարքով պարանոցի շրջանում էլեկտրահարել են ու մտցրել տուն, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և պահանջել գումար:

Ստահակները իրենց սև գործը անելուց հետո հափշտակել են տուժածի դրամանապանակը և դիմել փախուստի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին