tsayg.am-ը գրում է. Ավազակային հարձակում է տեղի ունեցել Գյումրիում: Նոյեմբերի 24-ին` ժամը 05:00-ին, ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել: Զանգողը պատմել է, որ նույն օրը, ժամը 3:30-ի սահմաններում, թակել են իրենց տնակի դուռը` ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ, որից հետո դիմակավորված երկու քաղաքացի, տնակի դուռը կոտրելով, ներս են մտել, պլաստմասսայե շշով բենզինը լցրել իր դեմքին՝ դանակի սպառնալիքի տակ պահանջելով գումար և ոսկի, իսկ երբ ինքն օգնություն է կանչել, դանակով վնասել են 7-ամյա որդու աջ ձեռքը, հակի թելով և կպչուն ժապավենով կապել են իրենց և տնակից հափշտակել գումար, 3 բջջային հեռախոս ու նոութբուք: Վնասի չափը պարզվում է: Տուժածին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Ավազակային հարձակում Գյումրիում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet