▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի հեշտ կլիներ դրանց երկամսյա աշխատավարձը տալ և հանել, քան այսքան տարի ձգձգել.Նախարար

«Նաիրիտ»-ը միշտ եղել է ՀՀ ամենախոշոր ընկերություններից մեկը` ինչպես ԽՍՀՄ տարիներին, այնպես էլ հետխորհրդաին ժամանակաշրջանում, սակայն ունեցել է ամենածանր խնդիրները»,-ԱԺ-ում ասաց Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ով անընդունելի համարեց խնդրին քաղաքական երանգ տալը: 

«Եթե կառավարությունն ուզեր սնանկացներ` 3-4 տարի առաջ մոտիվները կային արդեն, կարող էր սնակացնել: Եթե կառավարությունն ուզեր սնանկացներ` ժողովրդին այսքան տարի չէր պահի, կհաներ դուրս: Ավելի հեշտ կլիներ դրանց երկամսյա աշխատավարձը տալ և հանել, քան այսքան տարի ձգձգել»-նշեց Արմեն Մովսիսյանը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի խոսքով «Նաիրիտ»-ում մեծ ծրագիր է իրականացվում, ուստի գտնում է, որ ճիշտ չէ այս պահին որևէ հանձնաժողով ստեղծել և փորձել խաթարել աշխատանքները:

«Վերջապես գտնվել է մի ընկերություն, որը հնարավորություն ունի  500 մլն դոլարի ներդրում կատարել Հայաստանում»,-հայտնեց Արմեն Մովսիսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին