▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի մեծ ողբերգություն և անամոթություն անհնարին է պատկերացնել, քան այն ինչ Ուկրաինայից եկած աղանդը փորձում է մեզ հետ անել

Ասում են, եթե ուզում ես որևէ երկիր կործանել, քանդիր նրա պաշտպանողական պարիսպները։ 1453թ երբ թուրքերը ուզում էին գրավել Կ.Պոլիսը, գտել էին ներսից մարդկանց, որոնք խմացնելով ամրոցի պահապաններին, բացել էին դարպասները և թուրքական զորքերը մտնելով ներս, նախ սրի էին քաշել բնակիչներին, իսկ հետո տերը դարձել քաղաքի, որով և ընկել էր Բյուզնիդիան…

Հայաստանը պարիսպ չունի, սակայն քիչ չեն նրանք, որոնք հանուն դրամի պատրաստ են ներսից «բացել» մեր գոյատևման «դարպասները» նրանց առաջ, որոնք ոչ մի բանի առաջը չառնելով, պատրաստ են կործանելու, ոչնչացնելու մեր ՍՐԲԱԶԱՆ ԵՐԿԻՐԸ, երկիր, որ նույնիսկ Աստվածաշունչը չի մոռանում նշելու այն, որպես ԴՐԱԽՏԱՎԱՅՐ։ Եվ ահա քանի որ ոմանք, տարաբնույթ ուսմունքների հետևորդ լինելով ուզում են ճշմարտության ճանապարհից շեղել մեր ԱԶԳին։ 200-ից ավելի ուսմունքներ, աշխարհի տարբեր ծագերից եկել են մեզ մոտ քարոզելու, ամեն մեկը այն, ինչն իր սիրտը թելադրում է։ Եվ քանի որ մեր ազգը շատ մեծահոգի է, չի կամենում որևէ մեկին վշտացնել, ամեն մեկը ընկած ինչ որ անորոշության հետևից գնում է «փրկվելու»: Ինչ խոսք, որ փրկության կերպերն ու ձևերը տարբեր են, ոմանք բարոյականությունը հիմք ընդունելով, ոմանք ավետարանի զորության ներքո պոռնոֆիլմերի ցուցադրումներով՝ «բարոյական» դասեր տալով։ Մյուսները խոստանալով. «Եթե ուզում ես երկրային կյանքում շատ հարստություն ունենաս, տուր քո ունեցածը մեզ և Տերը քեզ հազարապատիկ անգամ ավելիով կտա»:

 Մեր պարզ և միամիտ երղբայրներն ու քույրերը տալիս են, սակայն դիմացը դժբախտաբար ոչ թե հազարապատիկ, այլ նույնիսկ իրենց տվածի չափով անգամ ետ չեն ստանում։ Ինչ արած, թերևս այդ քարոզիչների համար «սուտ մի խոսիր,, կամ «մի խաբիր կամ «մի գողանար» պատվիրանները միայն միամիտ հավատացյալների համար, մինչ իրենց արտոնված է ոչ միայն փայլուն ապրելու, այլ իրենց այլազգի քարոզիչ եղբայրներին հայ միամիտ հավատացյալի տված տասանորդներով 1,5 միլիոն դոլարանոց նժուգ գնելու։ Խնդիր չէ, որ այդ նժույգի վրա ԲԵՆԹԼԻ չի գրված, անուն, որին հաճախ են սիրում մեր միամիտ հավատացյալները անդրադառնալու։ Եվ այս բոլորը միայն մեկ բանի համար, քանի որ եթե առաջ մենք շատ հյուրասեր էինք և բոլոր արժեցող ու չարժեցողի առաջ բացում էինք մեր դռները, հիմա էլ բոլոր օտարների առաջ ենք բացում մեր սրտերը։ Եվ բանից պարզվում է, որ օտարները գնահատելով նրանց, որոնք խոսքի գինիով հարբեցնելով մեր ԱԶԳի ներքին զգոնության «պահակներին» բացում են նրանց հոգու ազնվության և հավատքի դռները, որպես գնահատական ամեն տարի կես միլլիարդ դոլարով պարգևատրվում են։ Ահա թե որտեղից բոլոր այն «կլիպների» նկարահանման գումարները, ահա թե որտեղից «Շողիկ» ճամբարի ուղեգրերի վճարումով 9-ից 16 տարեկան երեխաներին «սեռական» դաստիարակության ծրագրի իրականացման աշխատանքների գումարները։ Երբ մեր երգիչներից մեկը, մերօրյա «ԷՎՐԻԿԱ» բացականչումով հայտարարեց, որ երբ ինքն ուզում էր «կլիպ» նկարահաներ, Հայ Առաքելական եկեղեցին իրեն չօգնեցին, այլ օգնեց այն կրոնական շարժումը, որը օտարներին ձի նվիրելուց հետո, պատրաստ է նաև իր ձայնագրության ստուդիայում ձայնագրություններ իրականացնել և կլիպներ նկարահանել, որից հետո ինքը հավատաց նրանց և դարձավ անդամ։ Ինչպես պիտի ասեր մեծ բանաստեղծը «կեցցե կատուն, որի իր փորի համար մուկ է որսում»: Եվ ահա այս լսելով որոշ «ձկնորսներ» կամ «հովվա-չոբաններ» անտերության թողած իրենց «ոչխարներին» եկել են մեր արոտավայրերում գտնելու արիական տեսակի «ոչխարների»  որոնք ծարավի են արդարության և փրկության ձայնի։ Խնդրեմ «եկանք ձեզ տալու համար այն, ինչ դուք չունեք»:

Եվ քանի որ մենք շատ բաներ չունենք, ինչպես օրինակ գենդեռն է, այլ ապրում ենք մեր «հետամնաց կարմիր խնձորային կենցաղավարությամբ» նրանք եկան մեզ սովորեցնելու, որ անցյալի բարոյականությունը, այսօր պետք է հասկանալ անբարոյականություն, եթե անցյալի Սուրբ Գրքում գրված է, որ այր և կին թող լինեն մեկ մարմին, դա «բարբարոսություն է,, ինչպես պիտի գոչեր քարոզիչներից մեկը։ Ողբամ զքեզ Հայոց աշխարհ, պիտի ասեր Խորենացին, երբ իմանար, որ 21-րդ դարում աշխարհի նոր գաղափարները որդեգրվում են նաև իր փոքր ածուի կողմից և ամեն բան դառնում է բնական, բարոյական և օրինական։ 
Եթե այդպես է ուրեմն, ուրեմն ինչ որ անորոշություններ Ուկարինաից գալով Հայաստան, որոշել են հիմքը դնել մի նոր ուսմունքի, մի նոր «գիգանտ» վարդապետության, որի առիթով մեր մամուլի էջերում հայտնվում է հետևյալ «ավետիսը». 

«Հայաստան ներթափանցած նոր աղանդը քարոզում է սեռական հարաբերություններ հարազատների հետ և մանկապղծություն»:

Տեսնում եք, երբ պարզ դարձավ, որ Նորվեգիայում պաշտոնականացվել է միասեռականությունը և պատիժ է հասնելու նրան, ով կհամարփակվի, որևէ խոսք ասի այդ շարժման հակառակ, անմիջապես հետո մի նոր »ԷՎՐԻԿԱ»-ի մասին տեղեկացանք, Նորվեգիայում արտոնելու են նաև ինցեստը, այսինքն՝ արյունապղծությունը։ Թերևս ոմանք հիշեն նաև այն նկարը դրված կաքէջում, ուր երկու փսլնքոտներ 15 և 9 տարեկան նկարվել էին իրենց մոր հետ, ձեռքները մոր ստինքների վրա և խոսվում էր, արդեն այդ երևույթի բնական լինելու մասին, որից հետո պիտի գար նաև մանկապղծության վավերացումը։ Քանի որ մեր օտար «եղբայրները» շատ լավ հասկացել են, որ Հայաստանում քիչ չեն «ոչխարները» և «դարպասներ բացող,, մսրամելիքները, ուրեմն այդ գաղափարները կարելի է անմիջապես իրականացնել նաև մեր երկրում։ Քանի որ մենք Պապից ավելի կաթոլիկ ենք, իսկ Մարքսից էլ ավելի՝ կոմունիստ։ Եվ այսպես «սենսացիա». «Հայաստան է ներթափանցել նոր աղանդ, որը քարոզում է բացառապես այլասերություններ, այդ թվում սեռական հարաբերություններ հարազատների հետ և մանկապղծություն:
Այս աղանդը Հայաստան է եկել Ուկրաինայից:Միացյալ Երիտասարդական Լիգան տեղեկացնում է, որ այդ աղանդը շատ վտանգավոր է, քանի որ այդ աղանդի անդամները ոչ միայն մարդկանց քարոզում են այլասերվածություն, այլ նաև դրդում են ինքնասպանության: Միացյալ Երիտասարդական Լիգա»:
Ուրեմն ժամանակը չէ, սիրելի ԱԶԳակիցներ, որ սթափվենք և հասկանանք, որ բոլոր այդ «շեփորահար» քարոզիչների ճրճռան խոսքերի նպատակը կապ չունի մեր փրկության հետ, ինչքան էլ նրանք փորձեն դա ապացուցել։ Հասկացեք, եթե ամեն տարի նրանց է տրամադրվում կես միլլիարդ դոլար, դա նշանակում է հատուկ ծրագիր է նախատեսված իրականացնելու համար այս ՍՐԲԱԶԱՆ ԵՐԿՐՈՒՄ։ Այսինքն ծրագրավորողներն իրենց շականակը մեր ձեռքերով են ուզում հանել կրակից…
ՈՎ ԱԿԱՆՋ ՈՒՆԻ ԼՍԵԼՈՒ, ԹՈՂ ՆԱԽ ՄՏԱԾԻ ԵՎ ԱՊԱ ՆՈՐ ԼՍԻ…


Կոմիտաս վարդապետ Հովնանյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին