aravot.am-ը գրում է. Ինչպես տեղեկացրել ենք Ավետիսյանների սպանության գործում ներգրավվելու են եւս երկու փաստաբաններ՝ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, որոնք այսօր այցելել էին Գյումրի` սպանվածների հարազատների հետ հանդիպման:
Սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրերը մեզ հետ զրույցում նոր փաստաբաններ ներգրավելը բացատրեցին այն հանգամանքով, որ իրենց անընդհատ նոր տեղեկություններ են անհրաժեշտ: «Մենք Երեմի դեմ ոչինչ էլ չունենք, (նկատի ունի փաստաբան Երեմ Սարգսյանին.- Ն. Ա.), ուղղակի որոշեցի, որ փաստաբանը մեզ չի գոհացնում, տարածություն է, ես Գյումրի եմ, նա Երեւան… Մեր վիճակը էնպես է, որ մեզ անընդհատ տեղեկություններ են պետք, թեեւ մեզ շտապ բացահայտում պետք չէ, ծածկադմբոց չանեն գնա, մեզ ստույգ, կոնկրետ պատասխաններ են պետք…. Գիտենանք՝ Պերմյակո՞վն է մեղավոր, թե ո՞վ է, էդ հրազենի՞ց է կրակվել, էդ փամփուշտների՞ց է կրակվել, ինչի՞ համար է Արմենս (խոսքը Ավետիսյանների տղայի մասին է, որին գտել էին մահճակալի կողքին ընկած.- Ն. Ա.), հայտնվել գետնի վրա, արդյոք կռի՞վ է եղել , իհարկե եղել է կռիվ, որ Արմենը հայտնվել է գետնի վրա», -ասաց Ռիտա Պետրոսյանը: Նրանք վրդովված են. «Մինչեւ Պերմյակովը չհանձնվի հայկական կողմին, ո՞վ մեզ էդ պատասխանները կտա, ոչ ոք…Եթե հանցագործը մեզ մոտ չգտնվի, մենք ոչինչ չենք իմանա, բայց ինձ թվում է միտք էլ չունեն գնան բերեն: Ո՞ւմ են սպասում, չգիտեմ»,-ասաց տիկին Ջուլիետան: Մյուս քույրն էլ հավելեց. «Եթե հանցագործությունը Հայաստանի Հանրապետության հողի վրա է եղել, պիտի գնան ու բերեն: Հայաստանում պիտի լինի դատը, ոչ թե, ինչպես խոսք է գնում, Դոնի Ռոստովում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում