ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը լուսանկար է հրապարակել տելեգրամյան ալիքում ու գրել է․
«Փող է քերում անգամ զուգարանից։ Տիգրան *****ի Ավինյանը 27 միլիոն 520 հազար դրամ է հատկացրել 43 հատ բիոզուգարան գնելու նպատակով, հատը 640 հազար դրամ։ Շուկայում նոր բիոզուգարանը արժի 500 հազար դրամ` մեծաքանակ պատվերի դեպքում ավելի էժան։ Սա հերթական վատնումն է, որի
«բարիքները» ուղղակի կամ անուղղակի գնում է Սիսիի ****** հոր գրպանը»:
Հավելենք նաև, որ «Հրապարակ»-ն այսօր գրել էր․ «Տիգրան Ավինյանը որոշել է հերթով կատարել տարեվերջին գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդների10 կետից բաղկացած պահանջ-խնդրագիրը։ Ամենախնդրահարույց հարցը «կանեցներում» զուգարան չունենալն էր։ Yerevan.am կայքում հրապարակվել է Ավինյանի որոշումը՝ 27,5 միլիոն դրամ հատկացնել «Երևանտրանս» ՓԲԸ-ին՝ 43 հատ բիոզուգարան գնելու համար։ «Իրականում դրա մաքրության հարցը լուրջ է՝ հիմա «կանեցներում» մաքրող պիտի՞ պահեն։ Բիոզուգարան գնելն այդքան էլ խելամիտ չէր, նախ էդ զուգարանների հերը կանիծեն` կդառնա հակահիգիենիկ ինչ-որ բան»,- ասում է մեր աղբյուրը։ Տարիներ շարունակ վարորդները ստիպված են եղել բնական կարիքները հոգալ այստեղ-այնտեղ՝ չունենալով վերջնակետերում տարրական կենցաղային պայմաններ, հիմա Ավինյանը որոշել է վարորդներին սիրաշահել բիոզուգարաններով»։ |