2018 թվականից ի վեր, գրեթե ամեն խոշոր մրցույթ, հաղթում են մեկ կամ երկու ընկերություն։ Անգամ շատ դեպքերում Երևանի քաղաքապետարանը «մեկ անձ» գնման ընթացակարգով խոշոր գումարներ է հատկացնում «Ֆակտորի փրոդաքշընին»։
Գրել էինք, որ այդ ընկերության սեփականատերը Կենտրոնի թաղապետ Պետրոս Պետրոսյանի և Տիգրան Ավինյանի օգնական Լուսինե Դայանի մտերիմն է։ Այս անգամ էլ խոշոր՝ 90 մլն դրամի գումար է հատկացվել «Ֆակտորի փրոդաքշըն» ՍՊԸ-ին, Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը կազմակերպելու համար։
Բացի այդ, 340 միլիոն դրամի դիմաց «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությունը իրականացնելու է Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տարածքի ամանորյա ձևավորումը, սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման աշխատանքները, և գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության աշխատանքների կազմակերպումը, իսկ 209 մլն 706հաքզար դրամի դիմաց «Սինեմարտ» ընկերությունն իրականացնում է ամանորյա լուսավորության ձևավորման աշխատանքներ։ Ի դեպ, Ավինյանի մտերիմների ընկերությունը վերոնշյալ գործողությունները իրականացնելու համար, կաթվածահար են արել Երևանի կենտրոնի երթևեկությունը՝ փակելով Հանրապետության Հրապարակի մի հատվածը։ Չնայած այն հանգամանքին, որ այս տարի ավելի շուտ է մեկնարկել ամանորյա զարդարանքի գործողությունները, սակայն միլիոնավոր դրամներ ստացած ընկերությունը ոչ միայն անհարամարություններ է ստեղծել երևանցիների համար, այլ նաև մեծ դժվարությամբ հասցրել ավարտական գործողությունները։ Մամուլում բազմիցս է գրվել այս ընկերության մասին, սակայն այդպես էլ որևէ պետական կառույց հետաքննություն չի իրականացրել, թե արդյո՞ք կոռուպցիոն մեխանիզմներ կան, թե ոչ։
Իսկ «Էրեբունի-Երևան 2806»-ամյակի տոնակատարության ժամանակ 602 մլն 277 հազար դրամ կամ 1,5 մլն դոլար է ծախսվել։ Ուսումնասիրել է միջոցառման շրջանակում կնքված 49 պայմանագրերն ու պարզել, թե որ ընկերությանը կամ անհատին որքան գումար է հասել մատուցված ծառայության դիմաց։ 602 մլն դրամի կեսից ավելին՝ 304 մլն դրամը, մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով փոխանցվել է պետական և համայնքային միջոցառումներին մշտապես ծառայություններ մատուցող «Ֆակտորի փրոդաքշընին»։
Այս ընկերությունն է կազմակերպել համերգները և մյուս միջոցառումները՝ թե՛ տեխնիկական, թե՛ գեղարվեստական առումներով։ Կազմակերպչական աշխատանքներին ներգրավված են եղել նաև այլ ընկերություններ․ «Բրիդջ» ՍՊԸ-ն 120 մլն դրամի ծառայություն է մատուցել, «Սթեյջ Դիզայն» ՍՊԸ-ն՝ 86 մլն, «Իվենթ Պլատֆորմ»-ն ՍՊԸ-ն՝ 20 մլն դրամի։
Աղբյուրն՝ այստեղ