▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթարի հետևանքով մահացել է «Կլոն» հեռուստասերիալի 36-ամյա աստղը

Համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ նոյեմբերի 3-ին Կոլումբիայի մայրուղիներից մեկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է հայտնի 36-ամյա դերասանուհի Ադրիանա Կամպոսը, ով հանրությանն առավել հայտնի է «Կլոն» հեռուստասերիալից: Նշենք, որ մեքենան վարել է դերասանուհու  ամուսինը, ով նույնպես մահացել է: Ինչպես հաղորդում են տարբեր ԶԼՄ-ներ՝ նրանց մեքենան ընկել է Կաուկա կոչվող գետը, քանի որ Ադրիանայի ամուսինը կորցրել է ղեկի կառավարումը:

Նշենք, որ Ադրիանան և նրա ամուսինը՝ ռեժիսոր, գործարար Կառլսոն Ռինկոնը, մեծացնում էին իրենց մեկամյա որդուն, ով այդ օրը, բարեբախտաբար, գտնվել է տատիկի մոտ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին