▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղերսագրեր գրողներն ինձ համար անցյալի գաղջ հիշողություն են.Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում այսօր ավարտվեցին ՀԱԿ ներկայացրած «Կառավարման ճգնաժամ»-ի վերաբերյալ նախագծի քննարկումները: Լեւոն Զուրաբյանը դա համարեց Կանոնակարգ օրենքի խախտում: ԱԺ փոխնախագահ Հերմինե  Նաղդալյանը առաջինը արձագանքեց նրան՝ նախ ասելով. «Պարոն Զուրաբյան, այստեղ որևէ դաղալություն չկա. Կանոնակարգը ուսումնասիրեք՝ եթե որեւէ գործչի անուն հնչում է, նա իրավունք ունի խոսելու»:

Մյուս արձագանքողը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր, ով հայտարարեց. «Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ՝ ՀՀԿ ներկայացուցիչները իմ նախագծի վերաբերյալ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո ծափահարում էին: Եվ ես ենթադրում եմ, որ  ՀԱԿ-ՀՀԿ այդ միասնությունն առաջացել է Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան խորհրդատվական շփման խողովակների միջոցով, որի մասին  Տեր-Պետրոսյանը խոսել է  իր վերջին բաց նամակում: Եվ, ընդհանրապես, ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանին հանդիպման աղերսագրեր գրող քաղաքական ուժերն ու գործիչներն ինձ համար ընդամենը անցյալի գաղջ հիշողություն են»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին