▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախր, պարոն Բեզոյան, դու չէ, որ պետք է քննադատես ոստիկանությանը…

«Ասեկոսեում» կարդում եմ, որ հայտնի պաշտոնյաների բնակարանները թալանած «բանդայի» գործով տուժող «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն Էդուարդ Բեզոյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «ուշագրավ» հայտարարություն է արել:
Ըստ այդ պարոնի, եթե իրական գողերին բռնեին, ապա գողունը կհայտնաբերվեր: Եվ այս «շինարար» Շերլոկ Հոլմսը փորձում է նաև հիշելով հավանաբար իր դասախոսական անցյալը` դասեր տալ մի ամբողջ համակարգի…
Ինչևէ, դա չէ խնդիրը: Ես կուզենայի այդ պարոնը բացատրեր, թե ինչպես է եղել, որ շատ կարճ ժամանակահատվածում նա կարողացելէ իր քաղաքամերձ ֆազենդայում կառուցել այդ հոյակերտ դղյակը, որտեղից նրան այդ գողացված 180-200 հազար ԱՄՆ դոլարի ոսկյա և արծաթյա զարդերը, մոտ 60 հազար ԱՄՆ դոլարը...Իրո’ք, որտեղի՞ց...Դե’ ես էլ չեմ ուզում անդրադառնալ բանկային հաշիվներին և բիզնեսին…
«Լինս», ԾԻԳ… Ախր պարոն Բեզոյան դու չէ, որ պետք է քննադատես ոստիկանությանը…

Երևանի նախկին փոխոստիկանապետ

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին