▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախթալայում լայնածավալ ստուգումներ են

 

ԷկոԼուր
ԷկոԼուրի «Ահազանգ Մեծ Այրումից. ծանր տեխնիկան քանդում է համայնքին պատկանող արոտավայր-բլուրը» նյութի հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը իրականացրել է ստուգայց ահազանգում նշված տարածքում: Արդյունքում գործողությունը դադարեցված է, և ծանր տեխնիկան տարածքից հեռացված: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Թեհմինա Արզումանյանը: Նա ասաց, որ այժմ Ախթալայի ԼՀԿ-ում իրականացվում են լայնածավալ ստուգումներ, որոնց արդյունքների մասին նախարարությունը կտեղեկացնի ստուգումների ավարտից հետո:
Հիշեցնենք, որ ԷկոԼուրը ահազանգ էր ստացել ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքից, որի համաձայն «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող ծանր տեխնիկան ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում քանդում է համայնքի արոտավայրը համարվող բլուրը և այնտեղից մեծ քանակությամբ հող է տարհանում:

ԷկոԼուր-ը գրում է.«Ահազանգ Մեծ Այրումից. ծանր տեխնիկան քանդում է համայնքին պատկանող արոտավայր-բլուրը» նյութի հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը իրականացրել է ստուգայց ահազանգում նշված տարածքում: Արդյունքում գործողությունը դադարեցված է, և ծանր տեխնիկան տարածքից հեռացված: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Թեհմինա Արզումանյանը: Նա ասաց, որ այժմ Ախթալայի ԼՀԿ-ում իրականացվում են լայնածավալ ստուգումներ, որոնց արդյունքների մասին նախարարությունը կտեղեկացնի ստուգումների ավարտից հետո:

Հիշեցնենք, որ ԷկոԼուրը ահազանգ էր ստացել ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքից, որի համաձայն «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող ծանր տեխնիկան ՀՀ Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում քանդում է համայնքի արոտավայրը համարվող բլուրը և այնտեղից մեծ քանակությամբ հող է տարհանում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին