▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ հարցը վերահասցեագրում եմ Ռուսաստանին. թող հրապարակային պատասխանեն». Նիկոլ Փաշինյան

«Առաջին հերթին Ռուսաստանը պետք է տա հարցի պատասխանը, թե արդյոք դեռ շրջանառվո՞ւմ է ռուսական տարբերակը»,- այսօր ՀԸ-ի հարցին ի պատասխան նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասել ենք, որ դա մեզ համար ընդունելի է: Մենք հարցնում ենք և ստացել ենք պատասխան, բայց ես կարծում եմ՝ քանի որ թեման դարձել է հրապարակային ՌԴ նախագահի «Վալդայ» ակումբում արած հայտարարությունից հետո, ես այդ հարցը վերահասցեագրում եմ Ռուսաստանին, թող Ռուսաստանը հրապարակային պատասխանի»,-ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին