▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ մարդն ուր գնացել` մահ ու դժբախտություն է բերել․ Բագրատ Սրբազան

Այդ մարդը մահվան, դժբախտության, չարիքի ու սատանայի խորհուրդն է։ Այդ մարդն ուր գնացել մահ ու դժբախտություն է բերել․ Բագրատ Սրբազանը Գորիսում ժողովրդին հորդորեց, որ բարձրաձայնեն իշխանության ստերի մասին

***

Սիսիանում Բագրատ Սրբազանը հիշեցրեց` Ազատ գյուղում 15 երիտասարդ այրվեց, մոխրացավ, որից երկուսը` Տավուշից` Իջևանից ու Դիլիջանից: «Եվ 2 օր անց, այդ դեպքից, դիակները դեռ տուն չբերված, չհուղարկավորված, Իջևանում խրախճանք է տեղի ունենում մարդու գլխավորությամբ: Սա ինչի՞ գործ է, սա բարիքի՞ գործ է, սա չարիքի գործ է»,- նշեց Սրբազանը:

***

«Այս շարժման բուն էությունն արժեքային փոփոխությունն ու չարիքին հեռացնելն է։
Ես անընդհատ շեշտել եմ ու շեշտելու եմ` մեր երկիրը կառավարվում է չարիքի կողմից և իմ հրապարակ դուրս գալը պատահականություն չէ։
Աստված մարգարեի միջոցով հարցրեց՝ ո՞ւմ ուղարկեմ: Ես հանձն եմ առել ասելու՝ ինձ ուղարկեք:
Եվ ուզում եմ, խնդրում եմ, որ յուրաքանչյուր մարդ այդպես լսի․ ինձ ուղարկես, ես եմ այդ գործիքը, միջոցը, կամուրջը, հնարավորությունը ես եմ։
Ես առանց ակնկալիքի եմ, առանց սպասելիքների, առանց սիրվելու, հանձն առնելու բոլոր դժվարությունները, բայց միայն մեկ նպատակի համար, որ ունենամ հայրենիք ու պատիվ։
Իմ ամբողջ ցանկությունն այն է, որ ես երկրից աչքերս փակելուց զգամ, որ օրհնված եմ գնում, ոչ թե նզովված: Երանի ամեն հայ մարդու հավատամքն այդպես լինի։
Մեր ներկայությունն այստեղ չի լինելու հավիտենապես, բայց մեր ներկայությունը կարող է լինել անմահների շարքում»,- Սիսիանում քաղաքացիների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

***

«Հայրենիք հանձնելու այս ողջ գործընթացը մեզ չէր կարող ուղղակի անտարբեր թողնել։ Դրանից առաջ էլ մի բան չէր, որովհետև մենք բոլորս միասին կանգնել ենք, սառած աչքերով նայել ենք, թե ինչպես են մեր Արցախը հանձնում, թե ինչպես են մեր գերեզմանները քանդվում, թե ինչպես են մեր սրբարանները պղծվում։
Նայել ենք, ժողովուրդ, այդ մեղքը գործել ենք, այդ հանցանքը գործել ենք, գործել ենք ինքներս մեր հանդեպ, գործել ենք ինքներս մեր գալիքի հանդեպ, գործել ենք ինքներս մեր ժառանգության հանդեպ, բոլորս ենք մեղավոր»,- Սիսիանում քաղաքացիների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

***

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին