▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ պարագայում կփակվեն գրեթե բոլոր պետական մանկապարտեզները, և մենք կունենանք նախադպրոցական կրթության ձախողում. Սոֆյա Հովսեփյան

«Հանդիպում եմ ունեցել մասնավոր մանկապարտեզների հետ, ովքեր ստեղծել են ասոցիացիա և բարձրաձայնել են մի շարք խնդիրներ, որոնք փոխանցել եմ նաև համապատասխան նախարարություն»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Խնդիրը վերաբերում է օրենքի այն մասին, որ լիցենզիայի ընդունումից հետո պետք է մշակվեն ենթաօրենսդրական կարգեր և մի շարք այլ փաստաթղթեր, սակայն Առողջապահության նախարարության այս պահին գործող, և հետագայում երևի թե առաջարկվող կարգերը, բավականին լուրջ խնդիրներ են առաջացնում մասնավորապես մասնավոր մանկապարտեզների համար, և հնարավոր է այնպես ստացվի, որ ինչ-ինչ պատճառներով, մի շարք մանկապարտեզներ փակվեն»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ այդ կարգերի մեջ չեն տեղավորվում անգամ պետական մանակապարտեզները:

«Այս հարցին չենք կարող արկածախնդրորեն մոտենալ, քանի որ նախադպրոցական տարիքի երեխաների տանը մնալու խնդիրն ամենալուրջ խնդիրներից մեկն է մեզ համար: Այդ պարագայում կփակվեն գրեթե բոլոր պետական մանկապարտեզները, և մենք կունենանք բառացիորեն նախադպրոցական կրթության ձախողում»,- նշել է Ս. Հովսեփյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին