▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Մարդիկ անելանելի վիճակից դիմում են ծայրահեղ և դատապարտելի մեթոդների․ Էդմոն Մարուքյան

Ծնվել է Տիգրան Մնացականյանի եւ Մարիամ Հովհաննիսյանի առաջնեկը

ԱՆ խոսնակը՝ Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթի մասին

Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի բախման հիմքով վարույթ է հարուցվել

Սերժ Սարգսյանի չներկայանալը դատարանն անհարգելի համարեց. նիստը հետաձգվեց

Ինչի՞ց եք վախենում, պարոն Վարչապետ. տեսաուղերձ Ամուլսարից

Որ գործի շրջանակներում է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. մանրամասներ

ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը շարունակում են վարժանքները

Հայկ Մհրյանն ազատվել է ոստիկանապետի տեղակալի պաշտոնից

Պայթելու դեպքում կխլի հազարավոր մարդկային կյանքեր ու հողին կհավասարեցնի տասնյակ կմ շառավղով. . .

Ձերբակալել են Երևանի նախկին քաղաքապետին, ստիպում են Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ

Նման անկում կարողացել ենք արձանագրել հիմնականում դիմակի պարտադիր կրման շնորհիվ․ Փաշինյան

Վթար Գյումրի-Սպիտակ ճանապարհին. մահացածն ու 4 վիրավորներից 3-ը զինծառայողներ են

Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ՝ առաջիկա չվերթով տարվող օգնության հետ․ Նիկոլ Փաշինյան

«Բալգարկա»-ն կոտրվել է ու հայտնվել 15-ամյա երեխայի գլխում. վիճակը ծանր է

Կորոնավիրուսով վարակման 233 և մահվան 2 նոր դեպք

Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել»

Քյարամյանը հրահանգել է համակարգը «մաքրել ռուսական «շպիոններից»

Շնորհավոր կայացած ու գեղեցիկ կնոջ, մայրիկի ու տատիկի ծննդյան օրը

Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա

Տարիներ առաջ սիրիահայ մի կին ողբում էր, թե ինչու՞ էն լավ ժամանակներում Հայաստանում գոնե տուն չգնեցին

Վայոց ձորի ոստիկանապետը խոստացավ, որ Ամուլսարից այլևս ցուցարարներին բերման չեն ենթարկի

Սեփականատերը իրավասու է անարգել իրականացնելու իր սեփականության իրավունքը․ «Լիդիան Արմենիա»

Շմայսի «գաղտնի» հեռախոսազրույցը Զնդանի հետ հայտնվել է ցանցում. ինչ է պատմում որդու ազատման մասին

Լարված իրավիճակ Ամուլսարում. կան բերման ենթարկվածներ

Արտակարգ դրության երկարաձգումը խայտառակ որոշում է. Մարուքյան

Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

Խաչատուր Սուքիասյանի ապօրինի շինարարությունը և հողազավթումը Երևանի կենտրոնում․ fip.am

Ո՞վ է Սարիբեկ Գևորգյանն, ինչու՞ է ներողություն խնդրում և ի՞նչ տեղի ունեցավ Մոսկվայում հուլիսի 23-24-ին

Սա ոչ այլ ինչ է, քան ազգային խայտառակություն

Շատերին թվում է, որ կորոնավիրուսը հաղթահարված է, բայց այդպես չէ․ Նիկոլ Փաշինյան

Արտակարգ դրությունը կրկին կերկարաձգվի` վերջին անգամ․..Տիգրան Ավինյան

Հայկական ստարտափի ստեղծած անոտացիոն գործիքն օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում

Հայաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարդ․ Նիկոլ Փաշինյան

Մայր Աթոռի համար անընդունելի են ԿԳՄՍՆ պնդումները

Ցավ ի սիրտ, կարծում եմ, որ Կառավարության կողմից կա հստակ մոտեցում՝ երկխոսության չգնալու. Աջապահյան

Փնտրում են առարկաներ, իրեր, հիմնականում փաստաթղթեր. անգամ չգիտեն՝ ինչ են առգրավում. Ամրամ Մակինյան

Կյանքում անպայման պետք է լինեն դադարներ. Անի Քոչար

Գյուղացիները կրել են խոշոր վնասներ ու հայտնվել ծանր սոցիալական պայմաններում. Էդմոն Մարուքյան

Նախագահը ստացել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու առաջարկություն

«Լիդիան Արմենիան» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ. հայտարարություն

Թորոսյանը Բիլ Գեյթսի պատվաստանյութով հայ ժողովրդին չբեր է դարձնելու.Սոնա Աղեկյանին բերման ենթարկեցին

Բա լավ, ուր՞ մնաց մտածելը, ծանր ու թեթև անելը. Սարգիս Գրիգորյան

Ջնջի գրառումը, թե չէ կարող ա Հին Էրիվանը կորցնես. ՍԴ դատավորի թեկնածուի մեսիջը՝Մանվել Տեր-Առաքելյանին

Համավարակից տուժած ինքնազբաղ արվեստագետները կկարողանան օգտվել պետական դրամաշնորհից. նախարարի տեղակալ

Հրատապ կազմակերպել Բեյրութ-Երևան չարտերային չվերթ. Նաիրա Զոհրաբյանի առաջարկը Կառավարությանը

Երգչուհի Նառան ամուսնու հետ Լիբանանում է. վնասվել է նրանց տունը

Միլիարդատեր Սարկիսովը հայտարարել է, որ ադրբեջանցիները հրաժարվել են փոխհատուցումից

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, սարսափելի է. Հրանուշ Խառատյան

2 երեխաների մայր Դելիա Փափազյանը Բեյրութի պայթյունի 5-րդ զոհն է

Այդ պատասխանատվությունը մնաց մեզ հետ. Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությանը.

«Համբարձումյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,

Էլբակյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,

Գաբրիելյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,

Մաթևոսյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ,

Վեհափառ Տեր,

Կառավարության հարգելի անդամներ,

Ազգային ժողովի պատգամավորներ,

Պարոնայք գեներալներ և սպաներ,

Հարգելի ներկաներ,

Հայրենիք-պետություն ունենալը պատասխանատվություն է, պատասխանատվություն, որ ընկած է ժողովրդի, հանրության ուսերին: Ընդհանրական այս պատասխանատվությունը, սակայն, կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե մենք այն թողնենք միայն ժողովուրդ-հանրություն հավաքական հասկացությունների մեջ ցրված, լղոզված, եթե ի վիճակի չլինենք այդ պատասխանատվությունը բաղդատել, կոնկրետ ու հասցեական դարձնել ժողովուրդ կամ հանրություն հավաքականությունը ձևավորող սուբյեկտների, այսինքն՝ անհատների միջև, մեզնից յուրաքանչյուրի միջև:

Ինչո՞ւ ենք այսօր այստեղ հավաքվել ուրեմն, և ի՞նչ կապ ունի մեր այսօրվա այստեղ գտնվելն իմ նշած պատասխանատվության հետ: Մենք այստեղ հավաքվել ենք՝ ազդարարելու, որ Հայաստանի Զինված ուժերի մայոր, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, Հայաստանի Զինված ուժերի կապիտան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սոս Փայլակի Էլբակյանը Հայաստանի Զինված ուժերի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սմբատ Գևորգի Գաբրիելյանը, Հայաստանի Զինված ուժերի կրտսեր սերժանտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գրիշա Վահանի Մաթևոսյանը լիաժեք և անմնացորդ կրեցին Հայրենիք-պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը: Նրանք լիարժեք կրեցին այդ պատասխանատվությունը՝ այդ պատասխանատվության զոհասեղանին դնելով ամենաթանկագինը, որ ունի մարդը. նրանք Հայրենիք-պետության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը ու ոչ միայն իրենց, այլև իրենց ընտանքիների անդամների, իրենց հարազատների կյանքը, որովհետև նրանց կյանքն ահա այլևս առաջվանը չի լինելու, և նրանք ապրելու են այս խեղդող բացակայության հետ:

Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը նահատակվեցին: Բայց մի՞թե նրանց հետ նահատակվեց նաև Հայրենիք-պետություն ունենալու նրանց բաժին պատասխանատվությունը, մի՞թե հօդս ցնդեց այդ պատասխանատվությունը: Ո՛չ, իհարկե: Այդ պատասխանատվությունը մնաց մեզ հետ, այդ պատասխանատվությունն սպասում է մեզ, մեզնից յուրաքանչյուրին՝ վարչապետից մինչև փոքր գործարար, նախագահից մինչև հոգևորական, որ մեզնից յուրաքանչյուրն ավելացնի իր բաժին պատասխանատվությունը՝ մեր նահատակված զինվորների պատասխանատվությունը գետնին չթողնելով:

Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը լիարժեք կրեցին իրենց պատասխանատվությունը Աստծո առաջ, Հայրենիք-պետության առաջ, մեր ժողովրդի ու պատմության առաջ, մեր նահատակների ու սերունդների առաջ, Եռաբլուրի ու Ծիծեռնակաբերդի առաջ: Եվ սա մեր՝ ապրողներիս, պատասխանատվության ժամն է, մեր հավաքական և մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության ժամը, և մենք ամեն օր, ամեն Աստծո օր պետք է մարզենք մեր միտքը, ամրացնենք մեր հոգին, մեր բազուկներն ու ոտքերը, որ ամուր, ամուր կանգնենք այս հողի վրա, որն ամփոփում է Սարդարապատի հերոսներին, Արցախյան ազատամարտի հերոսներին, Ապրիլյան պատերազմի հերոսներին: Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա՝ այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները, ովքեր այսօր մարտի դաշտում՝ հայրենի հողը պաշտպանելիս, խոսում են Սարդարապատի հերոսների, Արցախյան ազատամարտի հերոսների, Ապրիլյան պատերազմի հերոսների անունից և հպարտություն ու վստահություն են ներշնչում բոլորիս:

Այդ մարդիկ Հայրենիք-պետության առաջ իրենց պատասխանատվության ապահովման համար դրել են առավելագույնը՝ իրենց կյանքը, իրենց ընտանիքների խաղաղությունն ու երջանկությունը, և մեզնից յուրաքանչյուրը ամեն անգամ, Եռաբլուրի մոտով անցնելիս, Ծիծեռնակաբերդի մոտով անցնելիս, Հայաստանի դրոշն ու զինանշանը տեսնելիս, օրհներգը լսելիս ինքն իրեն հարց պիտի տա ու պատասխանի՝ իսկ ի՞նչ եմ ես անում, որ Տավուշի կամ սահմանային այլ դիրքերում կանգնած հերոսների թիկունքն ամուր լինի, փամփշտակալը լիքը լինի, սպառազինությունը բավարար լինի, դուխը տեղը լինի, և այս հարցի պատասխանը մեզնից յուրաքանչյուրը պիտի տա ինքն իրեն և Աստծուն, միայն ինքն իրեն և Աստծուն, որովհետև միայն ինքդ քեզ հետ և Աստծո հետ խոսելիս է, որ չես կարող եղծել: Եվ մեզնից յուրաքանչյուրի այս խոսակցությունից է կախված՝ Համբարձումյան, Էլբակյան, Գաբրիելյան, Մաթևոսյան ընտանիքների, նահատակներ տված մեր մյուս ընտանիքների հոգում ավելի շատ ցա՞վ կլինի, թե՞ հանդարտություն, ավելի շատ ափսոսա՞նք կլինի, թե՞ հպարտություն:

/filemanager/uploads/2020/07/week-3/Erablur_Nikol_Pashinyan.jpg

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյան, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյան,

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան,

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյան,

Խոնարհվում եմ Ձեր առաջ, Ձեր ընտանիքների առաջ, խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների և նրանց ընտանիքների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, ովքեր այսօր ամուր կանգնած են Տավուշի հողի վրա և կերտեցին մեր այսօրվա հպարտությունը:

Եվ ուրեմն, կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե Հայոց Բանակը և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին