▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ քաղաքական ուժերն իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը». Նիկոլ Փաշինյան

ՀՅԴ-ը պահանջում է, որ ԱԺ-ը հատուկ նիստ գումարի և կառավարության հետ քննարկի ճգնաժամից դուրս գալու լուծումներ և պատասխանատվության կանչվեն, ՀՅԴ-ի խոսքով, ձախողած բոլոր պաշտոնատար անձինք՝ սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Ճեպազրույցի ընթացքում լրատվամիջոցներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք իշխանությունը պատրա՞ստ է նման քայլի և անձամբ Նիկոլ Փաշինյանը պատրա՞ստ է մասնակցել նման օրակարգով նիստին:

Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «ԱԺ-ում կորոնավիրուսի հետ կապված արդեն երեք հատուկ նիստ է տեղի ունեցել և մի քանի անգամ հարցուպատասխան ու հարցի քննարկում է տեղի ունեցել: Ես ուղղակի ուզում եմ արձանագրել, որ ՀՅԴ-ի համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվելու, որովհետև ՀՅԴ-ի ներկայացուցիչներն այդ նույն ռիտորիկայով և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018-ի ամռանը: Այնպիսի տպավորություն կա, որ ՀՀ-ում ոչ միայն առողջապահական կորոնավիրոս է տարածված, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որը կբերի այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի՝ քաղաքական իմաստով մահվան: Այդ քաղաքական ուժերն ամբողջության դուրս կմղվեն ՀՀ-ի քաղաքական և հասարակական կյանքից, որովհետև իրենք այս օրերիին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին