Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադարձավ ՀՀԿ-ականների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր Ամենայն հայոց կաթողիկոսին թիկնազոր տրամադրել և դասել պետական բարձրաստիճան պաշտոնյաների շարքը: Աշոտյանը մասնավորապես նշեց.
«Վեհափառի պաշտպանության կարիքը չկար մեր իշխանության ժամանակ, որովհետև այդ պաշտպանությունը կար, օրենքի կարիքը չկար: Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ և զրկեց վեհափառին այդ պաշտպանությունից»,- նշեց նա և ավելացրեց.
«Այս իշխանությունը մի քանի «մազոլ» ունի և երբ ընդդիմությունը ոտքը դնում է դրանց վրա, իշխանությունն սկսում է ոչ ադեկվատ ռեակցիաներ տալ: Խնդիրն այլ սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց խտրականության մեջ չէ, նրանք ունեն նույն իրավունքները, որն ունի յուրաքանչյուր ոք: Խնդիրն այն է, թե արդյոք յուրաքանչյուր մարդ իր անձնական դիրքորոշումը պետք է քարոզի, թե չքարոզի: Մեր իշխանության օրոք սրա մասին խոսք չկար»:
Կարդացեք նաև՝ Պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորների, սեռական փոքրամասնությունների քարոզ...