▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այն, ինչ կատարվում է մեր երկրում, մշակվում և ներդրվում է դրսից»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գնալով մեր վիճակն, ամենայն հավանականությամբ, ավելի կվատանա, քանի դեռ երկրի իշխանություններն զբաղված են ոչ թե թշնամու սանձարձակությունները զսպելու ուղղությամբ ծրագրավորված քայլեր իրականացնելով, այլ սեփական ժողովրդի շարքերն ամենօրյա ռեժիմով ու հետևողականորեն պառակտելով: Մտածող հայի համար արդեն պարզից էլ պարզ է, որ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, մշակվում և ներդրվում է դրսից... Իսկ այդ դուրսը, կարծես թե, ոչ միայն մեզ հայտնի թշնամի պետություններն են, այլ ավելի շատ աշխարհաքաղաքական նշանակության մեծ խնդիրներ լուծող ուժային կենտրոնները... Կդիմանա՞նք, արդյոք, այս մեծ խաղի ինտենսիվությանը, որում հայտնվել ենք մեր ապաշնորհ իշխանությունների անհեռատես քաղաքականության արդյունքում, թե նորից կկորցնենք այն ամենը, ինչ բազում զոհողությունների գնով նվաճել էինք նախորդ դարավերջին...»։

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին