▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն բիզնեսմենները, ովքեր մարդ չեն սպանել, հնարավորություն կունենան բարեհաջող գործել. Նիկոլ Փաշինյան

 

 

Հայաստանում  ոչ մի բիզնես չի փակվելու, ոչ մի բիզնես, գործարան, ունեցվածք չի խլվելու։ Այս մասին  պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետը կարեւորեց ներդրումների ներգրավումը։ «Ես կոչ եմ անում աշխարհի հայության ներկայացուցիչներին, բոլոր ներդրողներին գալ Հայաստան եւ կատարել լրջագույն ներդրումներ, որովհետեւ ՀՀ-ում հաստատված է օրենքի գերակայություն»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ ոչ մի բիզնես չի փակվելու, ոչ մի բիզնես, գործարան, ունեցվածք չի խլվելու: «Սա կարեւոր բան է, սա նշանակում է, որ մենք կարեւորում ենք սեփականության անձեռնմխելիությունը։ Մենք երաշխավորում ենք ներդրումների անձեռնմխելիությունը։ ՀՀ–ում բիզնեսով զբաղվող որեւէ մեկը անհանգստանալու որեւէ առիթ չունի։ Այն բիզնեսմենները, ովքեր մարդ չեն սպանել, ովքեր նախկինում գործել են հին կանոններով նրանք հնարավորություն կունենան բարեհաջող գործել, զարգանալ  եւ զարգացնել Հայաստանի Հանրապետությունը, նրանք հնարավորություն կունենան նոր ներդրումներ անել»,- ասաց նա։

Կարդացեք նաև՝  Մեր խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ՝ գողացված գումարները լումա առ լումա վերադարձնելը. Փաշինյան

Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյանը՝ դատավորներին

Այդ պաշտոնյայի հարազատ եղբոր ընդամենը 1 բանկային հաշվում 30 միլիոն դոլար կա. Նիկոլ Փաշինյան

Նստելու եք բոլոր մարդասպաններով. Նիկոլ Փաշինյան

Հանրապետականներին և նրանց սատելիտներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազություն չանել. Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին