▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն, ինչ պետք է յուրաքանչյուր անհատի՝ բարեկեցիկ ու երջանիկ կյանքի համար, անհրաժեշտ է նաև Հայրենիքին

Այն ինչ պետք է յուրաքանչյուր անհատի՝ բարեկեցիկ ու երջանիկ կյանքով ապրելու համար, անհրաժեշտ է նաև սեփական երկիրն՝ Հայրենիքին. Սեր, հարստություն, անվտանգություն (ապահովություն) և անկախություն: Կարելի է անվերջ թվարկել, քանի որ մարդկային պահանջմունքներն անսահման են, բայց մեր Հայրենիքի համար թվարկվածներն էլ լիովին բավական են: Եթե կարողանանք այդ ամենը ապահովել մեր պետության համար, կստանանք ավելին, քանի որ կյանքում ամեն ինչ վերադառնում է ու փոխադարձ է: Պետք է իրապես սիրել ու նվիրվել հայրենիքին, ապահովելով անվտանգությունը՝ պաշտպանելով սահմանները, գնահատել բնության տված հարստությունը, անտեղի չոչնչացնենլ, ստեղծենք նորը: Իսկ անկախությունը՞: Անկախությունը բնությունից չի տրվում, այն պետք է վաստակել, պահպանել ու երբեք չկորցնել: Մեր ժողովուրդը միշտ էլ պայքարել է իր ազատության ու անկախության համար: Ընդամենը 22 տարի առաջ մենք մեր ձեռքերով ու ուժով հետ բերեցինք մեր անկախությունը: ՈՒ ի՞նչ էր պատճառը որ կարողացանք ունենալ և անկախություն, և ազատագրված տարածքներ: Պատճառը Հայրենիքի նկատմամբ սերն էր ու նվիրվածությունը, որ մեզ հաղթանակ բերեց անհավասար մարտում ու պահպանեց մեր ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ: 
Իրապես պարտական ենք այն նվիրյալ ազատամարտիկներին, ովքեր հիմա հանգիստ հանգչում են Եռաբլուրում, հանգիստ, որովհետև մեզ ժառանգություն են թողեցին ԱՆԿԱԽ ՈՒ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ Հայրենիք: Հենց նրանք են մեր նորանկախ պետության առաջին հաղթանակ պարգևողնեը, չէ՞ որ այս անգամ Հայն արդեն հենց իր հողի համար էր պայքարի ելել: Հենց նրանք պայքարեցին մեր երկրի անվտանգության, անկախության համար՝ իրենց կյանքի ու արյան գնով: Ուրեմն էլ ավելի պիտի սիրենք մեր անկախ Հայրենիքը, էլ ավելի պիտի ամրապնդենք այն, չէ որ այդ անկախությունն էր, մեզ մեր երկրի քաղաքացին դարձրեց 
Եկեք այսօր հպարտությամբ ու սրտի թրթիռով ասենք՝ Տոնդ Շնորհավոր, Հայաստան:


Աղասի Կարապետյան 

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին