▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այն սեփականաշնորհվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք, հետո գրանցվեց օֆշորներում». Զարուհի Փոստանջյան

«Երկիր ծիրանի»-ի կուսակցության անդամները մեկնել են Սյունիքի մարզ. նրանք եղել են նաև  Արծվանիքի պոչամբարի տարածքում են: «Սա այն պոչամբարներից մեկն է, որտեղ կուտակվում է Զանգեզուրի պղինձամոլիբդենային գործարանից արտադրված թույնը...Այս գործարանը մեր ազգային հարստությունն է, բայց ցավալի է, որ թունավորում են մեր բնությունը և մեր ազգային հարստությունը խլում մեզանից: Խլում են պղինձն ու մոլիբդենը և տանում հիմնականում Եվրոպա, իսկ այդ գումարները, որ գոյանում են, գնում են մի քանի անձի գրպան»,- ասել է Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ գործարանի սեփականշնորհումը նույնպես ապօրինի է եղել: «Այն սեփականաշնորհվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք, հետո այն գրանցվեց օֆշորներում: Փաստացի չի երևում, թե ով է նրա սեփականատերը, բայց մեզ համար պարզ է, որ Քոչարյանն է»,- շարունակել է Փոստանջյանը՝ հավելելով, որ այս իշխանությունը տապալելուց հետո պետք է այնպես անել, որպեսզի նոր հանքեր չշահագործվեն:

Մինչ այդ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հորդորել է եղեգնաձորցիներին միանալ համահայկական ընդվզմանը ՝ «Եղեգնաձոր ոտքի՛» «Եղեգնաձոր պատրաստվիր ընդվզման» «Եղեգնաձոր ընդվզի՛ր» կոչերով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին