ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Վեդի քաղաքում խոսեց տնտեսական հեղափոխության մասին՝ հայտարարելով, որ 2018 թվականին գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն դոլարով:
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ խնդիրներին, մասնավորապես, ասաց, որ այս տարի մի քանի պատճառներով կառավարությունը չկարողացավ պաշտպանել լոլիկի բերքը, իսկ արտադրողները ստիպված են եղել Վրաստանից լոլիկ ներկրել:
Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաև ոռոգման ջրի խնդիրների մասին.
«Մենք ոռոգման ջրի ոլորտում չարաշահումներ ենք բացահայտել: Մենք ջրի բաշխման այնպիսի անարդարություններ ունենք, որ ամոթալի է: Մյուս տարի այս հարցում պետք է կարգ ու կանոն ունենանք»,- ասաց նա և հավելեց, որ քննարկվում է նաև հակակարկտային կայանների ճիշտ գործածումը, որպեսզի գյուղացիները կարկուտից հետո փաստի առաջ չկանգնեն:
«Ինչ է նշանակում, որ հակակարկտային կայանի ինչ-որ մի մաս գողացվել է և դրանով ոչ մեկ չի զբաղվում: Կարկուտը գալիս ջարդում է, ասում են՝ վայ, գողացել էին»,- ասաց Փաշինյանը:
Դիտեք նաև՝