▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնքան էլ պարզ չէ՝ Պուտինն, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին կլինի Հայաստանում, թե Թուրքիայում

Էդիկ Նալբանդյանի ասելով Պուտինը պետք է որ ապրիլի 24-ին ներկա լիներ Ծիծեռնակաբերդում, իսկ Պուտինի խոսնակ Պեսկովի խոսքերից այնքան էլ պարզ չի դառնում՝ Պուտինն, այնուամենայնիվ, այդ օրը կլինի Հայաստանում, թե Թուրքիայում: Ինչևէ, եթե նույնիսկ վերջինս այդ օրը գտնվի Թուրքիայում, ապա դրանից ողբերգություն սարքել պետք չի հաստատ: Ընդհակառակը, դա կլինի հերթական այն գործոնը, որ պուտինասեր հայ հանրությանը կստիպի մտածել, որ ՌԴ ֆորպոստ լինելն այնքան էլ հաճելի երևույթ չէ, և որ ավելի ձեռնտու է երկրի ինքնիշխանության գաղափարը՝ որքան էլ այսօր ծանր լինի ազգաբնակչության մեծամասնության սոցիալական վիճակը: Ինչ վերաբերում է Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչել տալու խնդրին, ապա դրա առումով տիկին Քարդաշյանի այցելությունն ավելի շատ բան կարող տալ մեր երկրին, քան ՌԴ ողջ ղեկավարության ներկայությունը, եթե հանկարծ նման բան պատահեր. հայաստանցի իմաստուն...:

Վախթանգ Սիրադեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին