▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համար

Նոր տարին նվերների և ջերմ անակնկալների շրջանն է: Լավագույն նվերը գտնելը ոչ միայն սիրո և հոգատարության արտահայտություն է, այլ նաև հնարավորություն՝ հաճելի բոնուսներ ստանալու Idram&IDBank հավելվածով գնումներ կատարելիս։


Ահա մի քանի տոնական փայլուն գաղափար նվերների համար.
1. Խնամքի միջոցներ
Նոր տարին սկսեք հոգատարությամբ. մաշկի խնամքի հավաքածուներ, սպա պրոցեդուրաներ կամ ֆիթնես- աքսեսուարներ: Նշվածներից բոլորը կարող եք ձեռք բերել Իդրամի գործընկեր վաճառակետերում կամ խանութներից, վճարել Idram&IDBank հավելվածով և ստանալ ակնթարթային 2% idcoin։ Եթե այս տարի դեռ QR վճարումներ չեք կատարել, նոր արշավի ընթացքում վճարումներ կատարելիս կստանաք հավելյալ 10% idcoin։
2. Անմոռանալի տպավորություններ
Նվիրեք անմոռանալի հուշեր՝ համերգի տոմսեր, սուրբծննդյան համեղ ընթրիք ռեստորանում կամ ընտանեկան հանգիստ: Շատ վայրեր, որոնք ընդունում են Idram QR վճարումներ, թույլ կտան վաստակել idcoin-եր՝ ուրախ պահեր նվիրելով նաև ձեզ:
3. Անհատական նվերներ
Անհատական զարդեր ձեր մտերիմների անվան տառով, ծննդյան ամսաթվով կամ սիրելի նշանով, փորագրությամբ հուշանվեր կամ ձեռագործ իրեր, որոնք միշտ ցույց են տալիս ձեր հատուկ ուշադրությունը: Վճարեք Իդրամով և ստացեք բոնուսներ նման ջերմ նվերների համար։
4. Տեխնիկա և էլեկտրոնիկա
21-րդ դարում բոլորի համար միշտ սպասված նվերներ են սմարթ աքսեսուարները, անլար ականջակալները կամ նորարար սարքերը․ ի՞նչ էր ուզում ձեր սիրելին կամ մտերիմ ընկերը շատ երկար ժամանակ ու այդպես էլ չէր գնում: Ընտրեք այն, վճարեք Idram&IDBank հավելվածով և կուտակեք idcoin-եր հետագա գնումների համար։
5. Տաք ու հարմարավետ նվերներ
Ձմռան համար հիանալի նվերներ են տաք շարֆերը, փափուկ ծածկոցները կամ բուրավետ մոմերը: Իդրամով կատարած վճարումներն այստեղ ևս կավելացնեն ձեր ստացած idcoin-երի քանակը։
6. Նվեր-քարտեր
Ամենաունիվերսալ նվերը նվեր-քարտերն են․ եթե դժվարանում եք նվերների մեջ ընտրություն կատարել, սա և՛ կուրախացնի ձեր սիրելիներին, և՛ իրենց սրտով որևէ բան ընտրելու հնարավորություն կտա։
Իսկ ինչո՞ւ Idram&IDBank-ով գնումներ կատարել
Դեկտեմբերի 16-ից 31-ը՝

  • Ստացեք 2% idcoin QR-վճարումների համար Իդրամի գործընկեր վաճառակետերում,
  • Հավելյալ 10% idcoin՝ այն հաճախորդների համար, ովքեր դեռ QR վճարումներ չեն կատարել այս տարվա ընթացքում (idcoin-երի ստացումը՝ արշավի ավարտից հետո):

Դարձրեք այս Նոր տարին յուրահատուկ՝ համադրելով ջերմ նվերները և հաճելի բոնուսները: Սկսեք ձեր գնումները Idram&IDBank հավելվածով և վայելեք նվիրելու հրաշքը:


ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին