▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս Ամերիկան զարմանալի բնավորություն ունի

Զարմանալի բնավորություն ունի սա Ամերիկան։ Շաբաթ մէկ, ամիս մէկ մարդ կուղարկէ Ստալինի մոտ հարցաքննելու։

Ծօ, Ամերիկա՛, հիմա դուն իրոք չե՞ս գիտեր, թէ Ստալինն ինչու Ռուսաստանին դուռը միշտ կողպ կպահէ, որ կհարցունես։

Դուռը կողպ պահել ավելի օգուտ է մարդկության, քան վնաս։ Կուզէ՞ք, որ ծանր թոքախտավոր մը անվերջ հազա և աշխարհիս չորս կողմը թքնէ։ Ոչ, անշուշտ։ Է, Ստալինն ալ խոմ տարբեր բան չի՞ ըներ։ Սեփական բերանը փակ Ռուսաստան մը կպահէ քովը (ինչպէս բոլոր թոքախտավորները) կհազա ու իր Ռուսաստանին մէջը կթքնէ, գէ՞շ կընէ։

Ռուսաստանն փակ պահելուն երկրորդ պատճառ մըն ալ գոյություն ունի։

Գիտէք, որ այս երկիրն «սոցիալիստական» է, սոցիալիզմն ալ եթերի նման ցնդող հատկություն ունի, եթէ չլեցունես փակ, նեղբերան ամանի մէջ և բերանը ամուր չխցանես, անմիջապէս կցնդի։ Ի՜նչ է, կուզէք սա երեսուն տարվա քրտինքով «կառուցված» սոցիալիզմն վայրկյանի մը մէջ ցնդեցունել անհետ․․․


Լեռ Կամսար, 1947թ․

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին