▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս անթասիբ մարդանման արարածը նորից գլուխը հանեց իր բնից

Խոսեց дядь Ժիրինովսկին.

Այս անթասիբ մարդանման արաարծը նորից գլուխը հանեց իր բնից ու սկսեց առանց հասկանալ ելույթ ունենալ: ՄԻ քանի ամիս առաջ հայերին Արարատ սարը խոստացող այս մարդը, որոշել է այժմ թքել հայերի վրա:

Բանն այն է, որ սրան նույնիսկ լուրջ չեն վերաբերվում Ռուսաստանում ապրող ռուսները , էլ չեմ խոսում Ռուսաստանից դուրս ապրող մարդկանց մասին: Սա կյանքում չբարձրացավ haqqin.az կայքի ու ֆեյսբուկյան բամբասանք լինելու մակարդակից:

Այս ծերուկի լեզվի երկարության մեջ մեղքի մեր բաժինը ունենք նաև մենք ՝ հայերս: Քանի որ , երբ Պուտին հայրիկից այս ողորմելին հրաման է ստանում կպնել Ադրբեջանին ու Թուրքիային , սա օգտագործում է մեր անունը ու մեր խնդիրները: Սրա ամեն ասած բառը մեծ ոգևորությամբ տարածում ենք, փառաբանում ենք, բայց իրականում պետք է թքենք սրա գառշելի բերանի մեջ ու թույլ չտանք, որ իր տիրոջ հրամանները կատարելուց մեզ օգտագործի: Գաղտնիք չէ , որ սրա արտահայտած ամեն տառը ֆիլտրում է անձամբ Պուտինը ու սա հանդիսանում է Պուտինի ձախ ձեռքը:

Իսկ Ռուսաստանի հայերի միությունը կամ դեսպանատունը երևի խոնավություն են քաշել ՀՀ ԱԳՆ-ից՝ ձայն ու ծպտուն չեն հանում սրա բառաչանքների դեմ: Ինչի՞ համար եք դուք փող ստանում մարդ զարմանում ա:

Աշոտ Ասատրյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին