▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս դրվագն ապացուցում է, որ ծրագրավորված պարտություն է եղել». Սևակ Հակոբյան

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չեմ ուզում որպես ճշմարտություն ընդունել Ալիևի հայտարարությունը, սակայն նոր հարցեր են առաջացել, որին, ինչպես նախորդ անգամ գրեցի, պարտադիր պետք է մեր, այսպես կոչված, կառավարիչները շուտափույթ արձագանք են։

Հարցեր՝

1․ Եղե՞լ է արդյոք Պուտինի և Ալիևի կողմից առաջարկ կանգնեցնել պատերազմը 2020թ․ հոկտեմբերի 7-ին:

2․ Ի՞նչ պայմանների բավարարման պարագայում է հնարավոր եղել կանգնեցնել պատերազմը 10-րդ օրը:

3․ Ի՞նչ վիճակում են եղել մեր զինված ուժերը, արդյո՞ք այնքան բավարար, որ մերժվել է Պուտին-Ալիև առաջարկածը (եթե եղել է, իհարկե):

4․ Որքա՞ն զոհ ու վիրավոր ենք ունեցել այդ օրվա դրությամբ:

5․ Որքա՞ն տարածքային կորուստ ենք ունեցել, արդյո՞ք Հադրութը, օրինակ, հանձնված է եղել պատերզմի 10-րդ օրը:

6․ Եթե այդպիսի առաջարկ է եղել, ո՞ւմ հետ է քննարկել Փաշինյանը և ի՞նչ պաաճառաբանությամբ է որոշում կայացվել չընդունել պատերազմը կանգնեցնելու առաջարկը:

7․ Գլխավոր շտաբը ի՞նչ դիրքորոշում է ունեցել:

Կարող եք հարցերը շարունակել, հուսամ՝ կառավարիչների խմբակից սպառիչ պատասխաններ կլինեն․ հակառակ դեպքում՝ այս դրվագը հերթական անգամ ապացուցում է, որ այս ամենը, իրոք, ծրագրավորված պարտություն է եղել, այն է՝ դավաճանություն»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին