▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս լուսանկարում երևում է, որ Վարդան Պետրոսյանի ավտոմեքենան շարժվել է կողասահքով

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում  նոր լուսանկար է հրապարակել, որի  միջոցով նոր մանրամասներ է հաղորդել դեպքի առնչությամբ.

«Այս լուսանկարում երևում է Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի առջևի ձախ անիվի և հետևի անիվների կողմից թողած հետքերը: Այդ հետքերով ավտոմեքենան հետ տանելու դեպքում ակնհայտ երևում է, որ կողնակում Վարդան Պետրոսյանի ավտոմեքենան շարժվել է կողասահքով՝ մոտ 45 աստիճանի տակ, հետևաբար վթարը եղել է մինչև կողասահքում հայտնվելը` ճանապարհի երթևեկելի գոտիում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին