|
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«26 տարի շարունակ «նախկինների» ստեղծած բանակը «նորերի» կողմից հետևողականորեն քանդվեց երեք տարուց էլ պակաս ժամանակահատվածում: Որ այդպես քանդելուց հետո անգամ մենք դեռ բանակ ունեինք, ապացուցվեց վերջին պատերազմում, երբ, ըստ հավաստի տեղեկությունների, հակառակորդը պլանավորել էր այն ավարտել մեկ շաբաթվա ընթացքում, բայց երկարաձգվեց 44 օր: Ավելին, պատերազմի երկրորդ շաբաթվա վերջում Բաքուն, հայտնվելով ուժասպառ վիճակում, ստիպված էր ռազմաճակատային իր հյուծված ուժերը համալրել թուրքական հատուկ նշանակության երկու բրիգադներով և գործողության մեջ դնել ՆԱՏՕ-ական սպառազինության տարատեսակ միջոցներ, այդ թվում՝ F-16 ռազմական ինքնաթիռներ: Այս ամենից հետո ռազմական գործից անտեղյակ որոշները տեղի-անտեղի ցեխ են շպրտում այն ամենի վրա, ինչն իրականում ստեղծվել էր տարիներ շարունակ: Այնինչ այս պատերազմում, եթե ոչ հաղթելու, ապա արժանապատիվ հրադադար պարտադրելու գրեթե բոլոր նախադրյալներն ունեինք, բացի մեկ ու, թերևս, ամենագլխավոր գործոնից՝ ռազմական դրության պայմաններում երկիրն արդյունավետ կառավարելու ռազմաքաղաքական ղեկավարությունից: Մենք պարտվեցինք, որովհետև ազգովին ականջալուր էինք մեկին, ով, լինելով երկրի պաշտպանության թիվ մեկ պատասխանատուն, ոչ միայն չէր պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում պաշտպանական համակարգը, այլև ժամանակին խուսափել էր զինված ուժերում ծառայելու իր սահմանադրական պարտականությունը կատարելուց: Արդյունքն այն է, ինչ այսօր ունենք: |
«Այս պատերազմում արժանապատիվ հրադադար պարտադրելու գրեթե բոլոր նախադրյալներն ունեինք». Սենոր Հասրաթյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



