▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արարատի մարզում 55-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 13 և 14 տարեկան տղաների

Տրանսվեստիտների մասնակցությամբ հերթական բազմամարդ ծննդյան արարողությունն` արտակարգ դրության պայմաններում

Գլխավոր դատախազը սաբոտաժ է անում. Դավիթ Սանասարյան

ԱԱԾ նախկին տնօրենը նշանակվեց Ատոմակայանի գործադիր տնօրեն

Նման վերաբերմունքը խոսում է կա՛մ բարդակի, կա՛մ քաղաքացիներին բանի տեղ չդնելու մասին. Դավիթ Պետրոսյան

Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին տուգանեցին դիմակ չկրելու համար

Բացահայտվել են հայտնի ընկերության ապօրինությունները․պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Եկել է տնտեսական բլոկում մեր անելիքներով ավելի ինտենսիվ զբաղվելու ժամանակը. Նիկոլ Փաշինյան

1040 մահերի համար պետք է պատասխան տրվի. Վահե Էնֆիաջյանը՝ Ավինյանին

Տուրիստները չեն գալիս ՀՀ ոչ թե արտակարգ դրության, այլ՝ համավարակի պատճառով․ Ավինյան

ԼՀԿ-ն արտակարգ դրությունը չեղարկելու նախագիծ ներկայացրեց․ ԱԺ-ն դեմ քվեարկեց

Ո՞րն է տարբերությունը` պուրակում դիմակ կրելու արգելանքը հանելու եք, փողոցում՝ ոչ․ Նաիրա Զոհրաբյան

Հայաստանը պետք է դառնա 2-րդ հայրենիք Սփյուռքի մեր հայրենակիցների համար․ Մխիթար Հայրապետյան

Առանց դիմակների ենք և ուրախ. Հայկ Մարության

Բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել

Ամուլսարի դեմ «պայքարի» իրական դեմքը. «Լիդիանը» տեսանյութ է հրապարակել

Սպառնացել է երեխային ցած նետել՝ խոչընդոտելով ապօրինի պատշգամբի ապամոնտաժմանը

Մեր հայրենիքը պետք է լինի ամուր, կայուն և պատրաստ՝ ցանկացած պահի ընդունելու իր զավակներին. Արմեն Սարգսյան

Մարդիկ ամուսնանում են, հարսանիք է, թե ուտուշ-խմուշ` պիտի թույլատրել 60 հոգու մասնակցություն․Միքայելյան

Հանվելու է անձնական ավտոմեքենայում և բնության գրկում դիմակ կրելու պահանջը. Ավինյան

Պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել». խոսնակ

Դուք կարող եք ճշտել, հետո նոր իմ վրա գոռալ. Զոհրաբ Մնացականյանը՝ ցուցարարներին

ՔԿ-ն՝ հայտնի դերասանների դստեր ու թոռների կյանքը խլած ողբերգական ավտովթարի դեպքի մասին

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Գաիգիկ Սուրենյանը մանրամասնում է

Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ ԱԺ.Արարատ Միրզոյանի հայտարարությունը

Էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում. Պետրոսյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

Դպրոցների բացվելուց հետո կորոնավիրուսի թվերի աճ ենք ունենալու․ Փաշինյանը մանրամասնում է

Արտակարգ դրությունը երկարաձգվեց․ ի՞նչ մեղմացումներ են մտցվում կանոններում

Զրոյի հասցնել թվերը դեռ չենք կարող. Արսեն Թորոսյան

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Արմեն Աբազյանին, որն իր պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 1 օր

Կորոնավիրուսով վարակման 201 և մահվան 3 նոր դեպք

Բարի գալուստ․․․Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով շուրջ 100 լիբանանահայ վերադարձել է Հայաստան

Աշխատանքից ազատված փոխոստիկանապետը հավանաբար առաջիկայում նոր պաշտոն կստանա քաղաքապետարանում

Երևանում բնակարանների գները նվազել են. ի՞նչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում

Ձեր քթերից եմ բերելու.․․ միջադեպ Հրայր Թովմասյանի մասնակցությա՞մբ

Երկրաշարժ Հայաստանի հետ սահմանին. Երևանում ևս զգացվել է

Մեր ազգային կոդը դարձել է դժբախտությունը, թշվառությունը, հուսահատությունն ու մահը

«Միʹ կրկնեք այն սխալը, որը գործեցինք մենք». Մգեր Արմենիայի կոչը բելառուսներին

Հայաստանում սով չի սպասվում, բայց սոցիալ-տնտեսական խնդիրները շատ-շատ են. ԼՀԿ պատգամավոր

Տեղեկատվությունը, թե վարչապետն իր ընտանիքով մասնակցել է հարսանիքի, իրականությանը չի. . .

Արցախի նախագահի նստավայրը կարող է տեղափոխվել Շուշի

Միասին հաղթահարենք այս բոլոր դժվարությունները․ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ

Էս նկարի արարածը կողքովս անցնելով հատուկ քսվեց կրծքիս. քաղաքացին ահազանգում է

Երդվել է Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի առաջ

Ամենամեծ ներդրումը հայկական ֆուտբոլում

Ալավերդիում ամուսինները խանդի հողի վրա միմյանց ծեծել են. կինը դանակով հարձակվել է ամուսնու վրա

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունը Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը հարսանիքի է մասնակցել

Վաղը արտակարգ դրությունը կերկարաձգվի

«Լիդիան Արմենիան» ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման. . .

Այս պատմությունն այսօր, 3 տարի անց, բացահայտում եմ, որ զգոն լինենք. Արմեն Աշոտյան

ՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Նկարում աջից պատկերվածներին լավ գիտեք, իսկ ձախից 2017 թվականի հուլիսին Ադրբեջանի Ալխանլի գյուղի զոհված բնակիչներ են՝ տատ ու թոռ։ Նրանք զոհվել էին, որովհետեւ ադրբեջանական ստահակներն իրենց մարտական միավորումները դիտավորյալ տեղակայել էին քաղաքացիական բնակավայրերին մոտ եւ այնտեղից ռմբակոծում էին հայկական դիրքերը՝ խախտելով Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնեւյան կոնվենցիան։



Ադրբեջանը փորձեց մեծ միջազգային աղմուկ բարձրացնել. թե բա հայերը կոտորում են խաղաղ բնակչությանը։ Դիվանագիտական բոլոր խողովակներով հաջողվեց կանխել դժբախտ դեպքի նման շահարկումները։

2017-ի սեպտեմբերին իմ նախաձեռնությանբ եւ ղեկավարությամբ հայկական խորհրդարանի պատվիրակությունը մասնակցեց Բաքվում Արեւելյան Գիրծընկերության շրջանակներում կազմակերպվող մի ներկայանալի կոնֆերանսի։

Ավելի, քան վստահ էի, որ ադրբեջանցիները տվյալ դեպքը փորձելու են շահարկել եվրոպացիների մոտ միջոցառման ընթացքում եւ մեկ րոպե լռությամբ հարգել տային իրականում Ալիեւի անմարդկայնության եւ անբարոյականության զոհ դարձած այս մարդկանց հիշատակը՝ մեղքը գցելով հայերի վրա։

Դեռ Երեւանում մտածեցի եւ կազմակերպեցի «հակաթույնը». եթե անգամ այդ պատկառելի միջազգային միջոցառմանը նրանք փորձեին շահարկումներ անել եւ մեզ գցել «տուպիկ», մենք էլ պետք է պատրաստված լինեինք եւ քարոզչական հակահարված տայինք։

Դիզայներ ընկերոջս (անունը չեմ տալիս, կուզի, թող ինքն իրեն բացահայտի) խնդրեցի պատրաստել նման պլակատներ (մեկը՝ մահացած երեխայի դիակի պատկերով, հասկանալի պատճառով չեմ տեղադրում), որ հետներս Բաքու տանենք եւ հարկ եղած դեպքում հենց Բաքվի սրտում, իրենց խորհրդարանի շենքում միջոցառման ժամանակ բարձրացնենք՝ ի լուր աշխարհի, տասնյակ տեսախցիկների ներքո։

Այդպես էլ արեցինք։ Պլակատները խնամքով պահեցինք մեր ձեռքի պայուսակներում, վստահ լինելով, որ ադրբեջանցիները Բաքվի օդանավակայանում թաքուն կխուզարկեն մեր ճամպրուկները։ Հասնելով հյուրանոց, կասկած չկար, որ 7/24 ռեժիմիվ տեսանկարահանվում եւ ձայնագրվում է ամեն ինչ։

Համարում շարեցի 3 պլակատները մահճակալի վրա, եւ երբ իմ սենյակ եկան պատվիրակության այլ անդամները, նրանց հետ բարձրաձայն քննարկեցինք հաջորդ օրվա մեր անելիքը։

Պլակատները ծածուկ մտցրեցինք Ադրբեջանի խորհրդարանի շենք (ապրի իմ ընկեր Արամը, եւ ոչ միայն այս դրվագով): Եվ ադրբեջանցիները, մեր կոնտրքայլի մասին արդեն տեղյակ լինելով եւ վախենալով վերահաս սկանդալից, մեր պլակատներից եւ խայտառակվելուց՝ փոշմանեցին։ Միջիցառման բացմանն ընդամենը հերթապահ երկտողով սահմանափակվեցին, ինչի պատասխանը ես իմ ելույթով տվեցի։

Այս պատմությունն այսօր, 3 տարի անց, բացահայտում եմ, որ զգոն լինենք։

Ադրբեջանական իշխանության էությունը չի փոխվել՝ նրանք միշտ թաքնվում են անգամ սեփական ժողովրդի հետեւում՝ չխնայելով ծեր ու մանուկ։ Այսօր հայտնի դարձավ, որ Տավուշի հետ սահմանագծում նրանք նորից դիմել են ստոր եւ կեղտոտ գործելաոճի՝ տեղակայելով մարտական ուժեր հենց իրենց բնակավայրերի տիրույթում՝ կրկին խախտելով Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնեւյան կոնվենցիան»:։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին