Henaran.am-ի հետ զրույցում ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ այս տարի աշնանային զորակոչ չի լինելու: Նա նշեց, որ այս տարվա աշնանային զորակոչը լինելու է ձմռանը` դեկտեմբեր և հունվար ամիսներին, պատճառը կրթական բարեփոխումներն են:
Ինչ վերաբերում է զորացրմանը, ապա Հովհաննիսյանն ասաց, որ այն մեկ կամ մեկ ու կես ամիս կուշանա: Որոշ զինվորներ ավելի շուտ կզորացրվեն, սակայն նրանց թիվը փոքր կլինի: