Wnews.am-ը գրում է.
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կինն արդեն ստացել է իր ամանորյա նվերը, որը նրա խոսքերով իր ստացած նվերներից ամենահիշվողն է։
Wnews.am-ին տված հարցազրույցում Աննա Հակոբյանը պատմեց, թե ինչպես են Ամանորը նշում իրենց ընտանիքում։
– Ինչպե՞ս եք Ձեր ընտանիքում պատրաստվում Ամանորին, ե՞րբ են սկսվում տոնական նախապատրաստությունները։
– Վերջին մի քանի տարիներին տարբեր կերպ ենք պատրաստվել Ամանորին՝ կախված նրանից Երեւանում մեր տանն ենք դիմավորել այն, Իջեւանում` ամուսնուս հայրական տանը, թե Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի որեւէ այլ անկյունում: Այս տարի Ամանորն ու Սուրբ Ծնունդը մեր տանն ենք նշելու եւ տոնական նախապատրաստությունները սկսել ենք նվերներից
– Ինչպե՞ս եք դիմավորում Նոր տարին։
– Որտեղ էլ որ լինենք, Նոր տարին դիմավորում ենք տոնական սեղանի շուրջ, ընտանիքով, շամպայնով եւ երգուպարով:
– Արդյո՞ք Ձեր ընտանիքում որեւէ հատուկ ավանդույթ կա։
– Իջեւանում`օրինակ ավանդույթ է խոզ մորթելն ու բակում փոքրիկ սեղանի շուրջ խոզի կաշի համտեսելը: Մեր ընտանիքում ավանդույթ է դարձել այն, թե ինչպես է Ձմեռ պապիկը գալիս եւ նվերներ բերում: Մենք բոլորս կեսգիշերին դուրս ենք գալիս փոքրիկ հրավառության եւ այդ ընթացքում Ձմեռ պապը անտեսանելի ճանապարհով գալիս, նվերները շարում է տոնածառի տակ ու հեռանում:
– Արդյո՞ք ինքներդ եք պատրաստում ամանորյա ճաշատեսակները, ո՞րն է Ձեր «բրենդային» ճաշատեսակը եւ ո՞րն է Ձեր ամուսնու ամենասիրած ճաշատեսակը։
– Ամանորյա ճաշատեսակների հարցում շատ հաճախ օգնության է հասնում մայրիկս, եւ այնպես է ստացվել, որ բրենդային ճաշատեսակներն էլ հենց նա է պատրաստում`օրինակ պասուց տոլման, բլինչիկը, հալվան:
– Ի՞նչ նվեր եք ստացել Ամանորին, որը մինչեւ օրս հիշում եք։
– Այս տարվա նվերը թերեւս ամենահիշվողը կլինի, որովհետեւ իսկական անակնկալ էր, եւ ստացա սպասվածից ավելի շուտ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում